Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովին, որտեղ ամփոփվել են ակադեմիայի 2012թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները, ներկայացվել գիտության ասպարեզում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: ավելին →
ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Նախագահ Սերժ Սարգսյանը, ի կատարումն ՀՀ Սահմանադրության պահանջների, այսօր շարունակել է խորհրդակցությունները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների հետ՝ ՀՀ վարչապետի նշանակման նպատակով: Հանրապետության նախագահը ընդունել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: Մինչ այս, նույն նպատակով Սերժ Սարգսյանը «Հանրապետական»-ից (ՀՀԿ) բացի, նման խորհրդակցություններ է ունեցել նաև «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2013 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն, որոշվել է 2013 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2013 թվականի հունիսի 30-ը ներառյալ, և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2013... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻԲԱՆԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարունը: Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ բարեկամ Լիբանանի հետ վերջին տարիներին նախագահական մակարդակով փոխայցելություններն ու ակտիվ երկխոսությունը նոր շունչ հաղորդեցին հայ-լիբանանյան միջպետական հարաբերություններին, և այժմ երկկողմ... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում մարաթոնի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Հանրապետության նախագահը խստորեն դատապարտել է անմեղ մարդկանց կյանքեր խլած այդ սարսափելի հանցագործությունը և խորին ցավակցություն հայտնել Նախագահ Օբամային, զոհվածների հարազատներին ու Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում: ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՄԱՅԱ ՓԱՆՋԻԿԻՁԵԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեին: Ողջունելով հյուրին՝ Նախագահը նշել է, որ անցած քսան տարիների ընթացքում հարևան Վրաստանի հետ ձևավորված բարձր մակարդակի հարաբերությունները համապատասխանում են երկու բարեկամ ժողովուրդների պատմական հարաբերություններին: Հանդիպման ընթացքում Մայա Փանջիկիձեն և Էդվարդ Նալբանդյանը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության ամրապնդմանն... ավելին →