Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԻՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԵԽԻԱ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԸ26.03.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԻՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԵԽԻԱ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում դիտել է 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա խաղը: ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ25.03.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

 ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆԱՄԱԿԻՆ25.03.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆԱՄԱԿԻՆ

 Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան, Շնորհակալ եմ մեր հանդիպման ժամանակ արված իմ առաջարկությունը վերջապես ընդունելու և Ձեր մտքերը թղթին հանձնելու ու փոխանցելու համար: Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության և պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից և ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար: Ինձ ուրախացնում է, որ Դուք ունեք նաև ուժեղ ընդդիմությանը հարիր... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի նորանշանակ դեսպան Ֆրեդերիկ Շումբա Հափունդայը22.03.2013

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի նորանշանակ դեսպան Ֆրեդերիկ Շումբա Հափունդայը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Զամբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրեդերիկ Շումբա Հափունդայը: Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ Նախագահը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է աֆրիկյան երկրների, ինչպես նաև աֆրիկյան մայրցամաքում և միջազգային ասպարեզում իր դերն աստիճանաբար ամրապնդող Աֆրիկյան միության հետ, որտեղ ՀՀ ունի դիտորդի կարգավիճակ, համագործակցությամբ,... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ21.03.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Յան Կելլիին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, ովքեր Երևան են ժամանել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ Ստեփանակերտում ունեցած հանդիպումներից հետո: Համանախագահները հանդիպման սկզբում շնորհավորել են Նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերընտրման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պաշտոնավարման երկրորդ ժամանակաշրջանում: Զրուցակիցները... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահին եվ հոգեվոր առաջնորդին՝ Նովրուզի կապակցությամբ20.03.2013

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահին եվ հոգեվոր առաջնորդին՝ Նովրուզի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին և Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին՝ իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Իրանի միջև արդյունավետ համագործակցությունը նոր տարում կշարունակի ծառայել երկու երկրների ժողովուրդների բարեկամության ավելի խորացմանը և տարածաշրջանի կայունության ամրապնդմանը: ավելին →