Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ06.10.2012

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց Ձորի մարզ: Ջերմուկ քաղաքում Գյուղական համայնքների 2-րդ համաժողովի ամփոփիչ նիստին մասնակցելուց հետո, Հանրապետության ղեկավարն այցելել է Արենի համայնք, ներկա գտնվել այստեղ ավանդաբար կազմակերպվող «Բերքի տոնին» և «Գինու փառատոնին»: Մարզի մեկ այլ՝ սահմանամերձ Խաչիկ համայնքում Նախագահն այցելել է Աբրահամյանների բազմանդամ ընտանիքի համար կառուցվող տան շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին, ընկուզենի տնկել... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին27.09.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Հանրապետության ղեկավարը ողջունել է հյուրին և գոհունակություն հայտնել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում արձանագրված դինամիկայի կապակցությամբ, որն արտահայտվում է նաև բարձրաստիճան փոխայցելությունների հաճախակիությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցը նոր խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայ օգնության ֆոնդի պատվիրակությանը25.09.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայ օգնության ֆոնդի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) պատվիրակությանը` Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորությամբ: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայ օգնության ֆոնդի հայրենանվեր գործունեությունը, ընդգծելով, որ ՀՕՖ-ը Հայաստանի կողքին է եղել մեր ժողովրդի համար ամենադժվարին պահերին: «Ստեղծվելով 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո՝ ՀՕՖ-ը ոչ միայն աջակցեց, օգնության ձեռք... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն 21.09.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ21.09.2012

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

Վեհափա՛ռ Տեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ պաշտոնաթող նախագահ, Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգարժա՛ն հյուրեր, Շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետությունն արդեն 21 տարեկան է: Այս ընթացքում մենք անցանք տարաբնույթ ճգնաժամերի ու փորձությունների միջով: Անցանք արժանապատվորեն: Երբեք չկորցրեցինք մարդկային ու քաղաքական դիմագիծը: Չկորցրեցինք մեր ուղենիշները և չդավաճանեցինք մեր նպատակներին, ընտրած... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեվին14.09.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեվին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ և հաջողության բարեմաղթանքներս՝ Ռուսաստանին ծառայելու գործում: Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում, որոնք այսօր... ավելին →