Նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արմավիրի մարզ01.09.2012

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արմավիրի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Արտամետ համայնքի նորակառույց դպրոցի բացման արարողությանը, որի հիմնարկեքին մասնակցել էր դեռևս 2007թ. հուլիսի 28-ին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում Արմավիրիյութեր, ինչպես նաև տոմատի մածուկ և կարմիր պղպեղի մածուկ: Շրջայցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպմանը ՀՀ... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ05.07.2012

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հուլիսի 5-ը մեր նոր պետականության կարևորագույն տոներից է, որով մենք մեր նվիրվածությունն ենք արտահայտում Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքի մեջ ամրագրված արժեքներին ու իդեալներին: Մեր Սահմանադրության կարևոր առաքելությունը հասարակական համերաշխության ապահովումն է, որին չենք կարող հասնել առանց օրենքի գերակայության և սահմանադրական իրավունքների անվերապահ հարգման: Այստեղ պետք է խոստովանենք, որ ունենք... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն26.06.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն: Հանրապետության նախագահը Բրյուսելում կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, հանդիպումներ կունենա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային25.06.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նստաշրջանում կայացված որոշումների կատարման ընթացքը և առաջիկա նստաշրջանին վերաբերող հարցեր: Նիկոլայ Բորդյուժան ՀՀ նախագահին զեկուցել է նաև 2012թ. աշնանը Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների մասին: ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն15.06.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը տոնի և նաև Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու գահակալության 60-ամյակի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ջոնաթան Ջեյմս էյվզին և դեսպանատան աշխատակիցներին: Շնորհավորական խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր գործունեությամբ... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը31.05.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականի մասին: Հանրապետության նախագահը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը, ինչպես նաև հաշվի առնելով, որ 2012 թվականի մայիսի... ավելին →