Նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն15.06.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը տոնի և նաև Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու գահակալության 60-ամյակի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ջոնաթան Ջեյմս էյվզին և դեսպանատան աշխատակիցներին: Շնորհավորական խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր գործունեությամբ... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը31.05.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականի մասին: Հանրապետության նախագահը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը, ինչպես նաև հաշվի առնելով, որ 2012 թվականի մայիսի... ավելին →

Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը30.05.2012

Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ օրակարգի հարցերի քննարկումը, Սերժ Սարգսյանը շնորհավորել է նիստի մասնակիցներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ. «Միասին մենք մեծ ճանապարհ ենք անցել: Անհնար է նույնիսկ թվարկել այդ 20 տարիների ընթացքում իրականացված ծրագրերը: Դրանք... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն14.05.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Հանրապետության ղեկավարը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին՝ նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին և ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին: Նույն օրը Մոսկվայում Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին: ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ24.04.2012

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք, ինչպես և շատ շատերն ամբողջ աշխարհում, գլուխ ենք խոնարհում Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջև: Այսօր մենք լուռ բարձրանում ենք Ծիծեռնակաբերդի բարձունք, որովհետև անպատմելի բան է կատարվել: Եվ հուշահամալիրի պատերին մենք ոչինչ չենք գրել, որովհետև ոչ մի բառ չի կարող արտահայտել այն, ինչ մենք զգում ենք: Սիրելի՛ հայ ժողովուրդ, Մեր պատմության հազարամյակների մատյանում ոսկեհատիկ ցորենի պես հավաքել ու ամբարել ես էջեր, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին 24.04.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ բարձրաստիճան ղեկավարություն ու հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքն են մատուցել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմն ու քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների... ավելին →