Նախագահ

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ. Պատարագին07.04.2012

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ. Պատարագին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ. Պատարագին: ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին03.04.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Զրուցակիցները հանդիպման սկզբում շնորհավորել են միմյանց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 20 տարի առաջ հենց այս օրը դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ: Հանրապետության նախագահը և ՌԴ արտգործնախարարը երկուստեք ընդգծել են, որ ՀՀ և ՌԴ միջև քաղաքական երկխոսությունը, բոլոր ոլորտներում՝ առևտրատնտեսական, ռազմական,... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին02.03.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր, ինչպես նաև այդ գործընթացի հետագա քայլերը:  ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ01.03.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստում քննարկվել են Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի նախագիծը և Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագիծը: Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը19.02.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ովքեր Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից Աֆղանստան ճանապարհին: Կոնգրեսականների պատվին տրված ընթրիքի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է, որ մեծապես կարևորում է ակտիվ շփումները ԱՄՆ կոնգրեսում Հայաստանի բարեկամների հետ, որոնց աջակցությունը տարիներ շարունակ էական նշանակություն է ունեցել Հայաստանում ժողովրդավարության կայացման և ամրապնդման, ինչպես նաև մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում: «Օգտվելով այս պատեհ... ավելին →