Նախագահ

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԿԱՐՈԼՈՍ ՊԱՊՈՒԼԻԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ01.10.2014

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԿԱՐՈԼՈՍ ՊԱՊՈՒԼԻԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

 Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-հունական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը: ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՉԺՀ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ01.10.2014

ՆԱԽԱԳԱՀԸ ՉԺՀ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 65-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին: Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին, որում, մասնավորապես, ասված է. ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՈՒՆԻՑ՝ Ի ՊԱՏԻՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԿԱՐՈԼՈՍ ՊԱՊՈՒԼԻԱՍԻ, ՏՐՎԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ԸՆԹՐԻՔ30.09.2014

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՈՒՆԻՑ՝ Ի ՊԱՏԻՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԿԱՐՈԼՈՍ ՊԱՊՈՒԼԻԱՍԻ, ՏՐՎԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ԸՆԹՐԻՔ

 Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասի այսօր երեկոյան տրվել է պետական ընթրիք: Արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-հունական դարավոր բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին և դրանց զարգացման հեռանկարին: *** Նախագահ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՀԵԼԵՆ ՔԼԱՐԿԻՆ29.09.2014

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՀԵԼԵՆ ՔԼԱՐԿԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարիչ Հելեն Քլարկին: Նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աշխատանքն անցած ավելի քան երկու տասնամյակում: Սերժ Սարգսյանը նշել է, որ տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումների, դրանց արդյունքում արձանագրված դրական տեղաշարժերի, բազմաթիվ համայնքներում զարգացման ծրագրերի իրականացման գործում զգալի է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատանքը:... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԱՐՄԹԵՔ-2014» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ26.09.2014

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԱՐՄԹԵՔ-2014» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

 Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է «ԱրմԹեք-2014» համաժողովին, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «ԱրմԹեք-2014» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովում Տեխնոլոգիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Հարգարժան հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ «ԱրմԹեք-2014» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 7-րդ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԲԱՆ ԿԻ ՄՈՒՆԻ ՀԵՏ26.09.2014

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԲԱՆ ԿԻ ՄՈՒՆԻ ՀԵՏ

 Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Սերժ Սարգսյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում քննարկված կարևորագույն օրակարգային հարցերի շուրջ: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի կայունությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր: Հանրապետության Նախագահը ՄԱԿ-ի գլխավոր... ավելին →