Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ «ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՀԵՏ29.07.2014

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ «ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՀԵՏ

 ՀՀ Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2014-2015 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ և շրջանավարտներ: Նրանք Հանրապետության Նախագահին ներկայացրել են «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում իրենց կողմից իրականացվող... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՏԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ՄՐՑՈՒՅԹԻ 2014Թ. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ27.07.2014

ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՏԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ՄՐՑՈՒՅԹԻ 2014Թ. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասնմեկերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2014թ. եզրափակիչ փուլի մրցումները: «Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթն անցկացվել է երեք փուլերով, չորս տարիքային խմբերով՝ 6-7 մրցաձևերում: Այս տարի մրցույթին մասնակցել է 2067 ընտանիք Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԵՎ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ26.07.2014

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԵՎ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

 ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի և ռազմաուսումնական հաստատությունների 2014 թվականի շրջանավարտների ավարտական միջոցառման առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է արարողության մասնակիցներին, շնորհավորել ռազմական ինստիտուտի 20-ամյա հոբելյանի և ռազմաուսումնական հաստատություններում... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ26.07.2014

ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Արարատի մարզի Նորաբաց համայնքում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցու օծման արարողությանը: ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ26.07.2014

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Հանրապետության Նախագահը նախ Ծովասար համայնքում այցելել է նորաբաց հանգստի համալիր, ծանոթացել հանգստի և ժամանցի կազմակերպման համար «Ծովասար» համալիրում ստեղծված պայմաններին: Մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահը ծանոթացել է Սևան-Գավառ մայրուղուց դեպի Լճափ համայնք տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը, որը ՀՀ Նախագահի... ավելին →

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԿԱՆԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ25.07.2014

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԿԱՆԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

 ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն Աղվերանում այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Շախմատի համաշխարհային 41-րդ օլիմպիադայի մեկնարկից առաջ եզրափակիչ ուսումնամարզական հավաքն անցկացնող շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների հետ: Հանրապետության Նախագահը զրուցել է մեր շախմատիստների և նրանց մարզիչների հետ, հետաքրքրվել մարզավիճակով և մաղթել հաջողություններ: ավելին →