Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ25.09.2014

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

 Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին հյուրընկալվել է աշխարհի հեղինակավոր կրթօջախներից մեկում՝ Կոլումբիայի համալսարանում, որտեղ հանդես է եկել դասախոսությամբ: Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները, անդրադարձել հայ ժողովրդի պատմությանը, հոգևոր-մշակութային ժառանգությանը, ընտրած՝ զարգացման ժողովրդավարական ուղուն, առկա մարտահրավերներին.... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ25.09.2014

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

 Նախագահ Սերժ Սարգսյանը Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ միջազգային հարաբերությունների ոլորտում առաջատար փորձագետներ Ջեյմս (Ջիմ) Քոլինզի, Ջեյմս (Ջիմ) Թրաուբի, Սթիվեն Սեստանովիչի և Վալի Նասրի հետ: ՀՀ Նախագահին և միջազգային փորձագետներին հյուրընկալել է ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանը: Փորձագետները Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ իրենց... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 69-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ24.09.2014

ՆԱԽԱԳԱՀԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 69-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

 Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյու Յորքում մասնակցել է Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Գլխավոր Ասամբլեայի հարգարժա՛ն նախագահ, Հարգելի՛ պարոն Գլխավոր քարտուղար, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ընթացիկ նստաշրջանը տեղի է ունենում մարդկության համար բեկումնային... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԹՈՐԲՅՈՐՆ ՅԱԳԼԱՆԴԻ ՀԵՏ24.09.2014

ՆԱԽԱԳԱՀԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԹՈՐԲՅՈՐՆ ՅԱԳԼԱՆԴԻ ՀԵՏ

 Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Թորբյորն Յագլանդին ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր ձեռքբերումներ այդ պատասխանատու առաքելության մեջ: Հանրապետության Նախագահը, ԵԽ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ22.09.2014

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է Նորապատի հիմնանորոգված միջնակարգ դպրոց, շրջել ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված շինարարական աշխատանքներին և դպրոցի նոր պայմաններին: Դեռևս 1971թ. կառուցված դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են ս.թ. սեպտեմբերի 20-ին: Ներկայումս դպրոցում սովորում է 170 աշակերտ՝ 12 դասարանով, դասավանդում է 27 մանկավարժ: Նախագահին զեկուցվել է, որ դպրոցի ներքին հարդարման,... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ ՖԻԼԻՊ ԿԱԼՏԵՆԲԱԽԻՆ22.09.2014

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ ՖԻԼԻՊ ԿԱԼՏԵՆԲԱԽԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին Հայաստանում և գոհունակությամբ արձանագրել, որ վերջին տարիներին հաճախակի են դարձել Ֆրանսիայի խորհրդարանականների այցելությունները Հայաստան: Սերժ Սարգսյանի խոսքով, բարձր մակարդակի փոխայցելություններն ու շփումները լավ հնարավորություն են մոտիկից ծանոթանալու երկրում առկա իրավիճակին և անմիջական... ավելին →