Նախագահ

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԹՈՄԱՍ ԲԱԽԻՆ08.10.2014

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԹՈՄԱՍ ԲԱԽԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն և ՄՕԿ-ի մի շարք պաշտոնյաներ: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին, վստահություն հայտնել, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի այցը Հայաստան նոր խթան կհաղորդի Հայաստանում սպորտի զարգացմանը: ՀՀ Նախագահը և ՄՕԿ նախագահը երկուստեք... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՆԻԼՍ ՄՈՒԻԺՆԻԿՍԻՆ07.10.2014

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՆԻԼՍ ՄՈՒԻԺՆԻԿՍԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպայում մարդու իրավունքների հիմնական երաշխավոր հանդիսացող կառույցի՝ ԵԽ-ի հետ համագործակցությունն ու վերջինիս աջակցությունը մեր երկրում իրականացվող շարունակական բարեփոխումներին: Նախագահի խոսքով, այդ ամենում, անշուշտ, մեծ դեր է վերապահված ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՆԿԱՐԻՉ ԹԵՈԴՈՐ ԱՔՍԵՆՏՈՎԻՉԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆԸ07.10.2014

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՆԿԱՐԻՉ ԹԵՈԴՈՐ ԱՔՍԵՆՏՈՎԻՉԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր տիկին Ռիտա Սարգսյանի և նրա հրավերով աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Կոմորովսկայի, երկու երկրների մշակույթի և արվեստի գործիչների հետ Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել ծագումով հայ, լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդես են այցելել նաև Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, օտարերկրյա մի շարք այլ դեսպաններ, Սոպոտի... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ07.10.2014

ՆԱԽԱԳԱՀԸ «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության 20-ամյակի առթիվ այսօր այցելել է հեռուստաընկերություն, շնորհավորել «Շանթի» աշխատակիցներին, սեփականատերերին և բազմահազար հեռուստադիտողներին՝ հեռուստաընկերության հոբելյանի առթիվ: «Այս տարիների ընթացքում ընկերությունը կայացել է որպես ոլորտի առաջատարներից մեկը, և կարծում եմ, որ այսպիսի գնահատականն արժանի գնահատական է: Ինձ դուր է գալիս ձեր աշխատանքը, ինձ դուր է գալիս հատկապես աշխատանքը երիտասարդների շրջանում, ձեր... ավելին →

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային06.10.2014

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանրապետության Նախագահը ողջունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը, որը կրում է նպատակային բնույթ և կապված է վերջին շրջանում ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններում նկատված լարվածության շիկացման, այդ թվում՝ ս.թ. օգոստոսին հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ... ավելին →

Նախագահը ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2014» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը03.10.2014

Նախագահը ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2014» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2014» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը: Հանրապետության Նախագահը շրջել է արդեն ավանդական դարձած «ԴիջիԹեք էքսպո» ցուցահանդեսի բաժիններում, որտեղ մասնակից շուրջ 130 ընկերություններ ներկայացրել են իրենց առաջարկները՝ հեռահաղորդակցության և ցանցային, համապարփակ ինժեներական, տեխնոլոգիական,... ավելին →