Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՌՈՄԻ ՊԱՊ ՖՐԱՆՑԻՍԿՈՍԻ ՀԵՏ19.09.2014

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՌՈՄԻ ՊԱՊ ՖՐԱՆՑԻՍԿՈՍԻ ՀԵՏ

Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ: Հանրապետության ղեկավարը և Նորին Սրբությունը գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Վատիկանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ ամուր հիմքեր ունեցող այդ հարաբերությունները սերում են քրիստոնեական նույն արժեհամակարգից և գաղափարախոսությունից: Զրուցակիցները կարևորել են վերջին տարիներին հաճախակի դարձած բարձրաստիճան փոխայցելություններն... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ Է ԴՐՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋՆԱԴՐԱՐՅԱՆ ԽԱՉՔԱՐ19.09.2014

ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ Է ԴՐՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋՆԱԴՐԱՐՅԱՆ ԽԱՉՔԱՐ

Պաշտոնական այցով Սուրբ Աթոռում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վատիկանյան թանգարաններ, որտեղ նրա մասնակցությամբ բացվել և մշտական ցուցադրության է դրվել հայկական միջնադրարյան խաչքար։ 1246թ. թվագրվող խաչքարը տեղադրվել է Վատիկանյան թանգարանների Ուրբանոս 8-րդ Պապի անվան ցուցասրահում` հանրահայտ Սիքստինյան կապելլայի հարևանությամբ։ Թանգարանային մասնաշենքի մուտքի մոտ ՀՀ Նախագահին դիմավորել են Վատիկանի նահանգապետ Կարդինալ Ջուզեպպե Բերտելլոն, Վատիկանյան թանգարանների տնօրեն պրոֆեսոր... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԵՎ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ18.09.2014

ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԵՎ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին: Երևանում առաջիկա օրերին անցկացվելիք կարևորագույն երկու միջոցառումներից՝ Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովից և Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովից առաջ Հանրապետության Նախագահը, Ամենայն Հայոց Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետն անդրադարձել են աշխարհասփյուռ հայության և մայր հայրենիքի առջև ծառացած համազգային խնդիրներին... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՍՈՒՐԲ ԱԹՈՌ18.09.2014

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՍՈՒՐԲ ԱԹՈՌ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան): Հանրապետության Նախագահը Հռոմում՝ Վիտտորիանո թանգարանային համալիրում մասնակցել է «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը: Այն նպատակ է հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մերձավոր Արևելքի` հազարամյա արմատներ ունեցող` այժմ վտանգված քրիստոնյա համայնքների վիճակի, ինչպես նաև` տարածաշրջանում քրիստոնեական... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ17.09.2014

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը: Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է հանձնաժողովի որոշմամբ 2014թ. մրցանակի արժանացած գիտնականներին՝ Ֆելիքս Ահարոնյանին, Իգոր Կարաչենցևին և Բրենթ Թալիին: Ֆելիքս... ավելին →

16.09.2014

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ՋԵՅՄՍ ՈՒՈՐԼԻՔԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ): Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր։ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտքեր են փոխանակել նաև սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շուրջ: ավելին →