Լուրեր

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ12.07.2012

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 12-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Հանդիպման ժամանակ կողմերն արձանագրեցին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական, քաղաքական փոխգործակցության, միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ հումանիտար ոլորտներում վերջին տարիներին գրանցված հաջողություններն ու միջպետական հարաբերությունները տարբեր բնագավառներում էլ ավելի զարգացնելու` երկու երկրների... ավելին →

Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստը 12.07.2012

Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ հուլիսի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացնելով նիստի օրակարգը նշեց, որ առաջին հարցով նախատեսված են ՀՊՏՀ Գյումրիի եւ Եղեգնաձորի մասնաճյուղերի տնօրենների ընտրությունները: Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում առաջարկվեց Սամսոն Դավոյանի թեկնածությունը, իսկ... ավելին →

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն ամփոփեցին վեհաժողովի 21-րդ նստաշրջանի արդյունքները 12.07.2012

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն ամփոփեցին վեհաժողովի 21-րդ նստաշրջանի արդյունքները

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը եւ պատվիրակության անդամ Արտակ Դավթյանը հուլիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում ամփոփեցին հուլիսի 5-9-ը Մոնակոյում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 21-րդ նստաշրջանի արդյունքները: Տեղեկացվեց, որ նստաշրջանի ավարտին ընդունվել է Մոնակոյի հռչակագիրը: Հայկական պատվիրակության ղեկավարը նշեց, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի եւ հիմնական զեկուցող լիտվացի պատվիրակ Վիլյա Աբրամիկիենեի ելույթները վերաբերել են... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին 12.07.2012

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Հուլիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պարոն Զանիերի այցը Հայաստան` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մեր երկիրը կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: ԱԺ նախագահը բարձր գնահատեց ՀՀ ԱԺ-ԵԱՀԿ արդյունավետ համագործակցությունը տարբեր ձեւաչափերով եւ կարեւորեց ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական... ավելին →

ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաները Երևանում և Ստեփանակերտում են11.07.2012

ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաները Երևանում և Ստեփանակերտում են

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը հուլիսի 11-ին կայցելի Հայաստան, նույն օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ականազերծված տարածքով կհատեն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գիծն և կայցելեն Ստեփանակերտ, այնուհետև Երևան: Երևանում նախատեսված են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և արտաքին... ավելին →

Հովիկ Աբրահամյանի եւ Վալենտինա Մատվիենկոյի ճեպազրույցը Ազգային ժողովում 11.07.2012

Հովիկ Աբրահամյանի եւ Վալենտինա Մատվիենկոյի ճեպազրույցը Ազգային ժողովում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հուլիսի 11-ին խորհրդարանում ունեցած հանդիպումից հետո հանդես եկան համատեղ ճեպազրույցով: Ամփոփելով հանդիպման արդյուքները` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ բազմաթիվ հարցեր են քննարկվել երկու երկրների եւ մասնավորապես խորհրդարանների համագործակցության վերաբերյալ` արձանագրելով, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են շատ բարձր հիմքերի վրա: Նա... ավելին →