Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արծվաշենի սկզբնական կազմակերպության ժողով

14.11.2012

Սույն թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Արծվաշենի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 69 անդամներից մասնակցում էին 48-ը:
Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Մամիկոն Խեչոյանը:
Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետի շրջանակում որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Մամիկոն Խեչոյանը: 

← Վերադառնալ ցուցակին