Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Բերդի սկզբնական կազմակերպության ժողով

14.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Բերդի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 145 անդամներից մասնակցում էին 93-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Բերդկունքի սկզբնական կազմակերպության նախագահ Արթուր Մելիքյանը:
Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում կազմակերպության ղեկավար Արթուր Հայկազի Մելիքյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածուներ առաջադրել Հարություն Կալինի Մանուչարյանին, Ռուզան Արտեմի Թումանյանին և Անահիտ Վոլոդյայի Աբգարյանին :
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Հարություն Կալինի Մանուչարյանի, Ռուզան Արտեմի Թումանյանի և Անահիտ Վոլոդյայի Աբգարյանին` որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ: 

← Վերադառնալ ցուցակին