Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ թիվ 24 սկզբնական կազմակերպության ժողովը

14.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ավանում տեղի ունեցավ ՀՀԿ թիվ 24 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 159 անդամներից մասնակցում էին 118-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Վոլոդյա Բարսեղյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Վոլոդյա Բարսեղյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին