Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Ագարակի քաղաքապետարանի սկզբնական կազմակերպության ժողով

14.11.2012

Սույն թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Ագարակի քաղաքապետարանի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 45 անդամներից մասնակցում էին 33-ը:
Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Արմեն Սամվելյանը:
Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետի շրջանակում որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության անդամ Մխիթար Զաքարյանը: Քննարկվեցին նաև կազմակերպչական այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին