Լուրեր
Բիզնես միջավայրի բարելավումը տեսանելի կլինի առաջիկա տարիների ընթացքում. ՀՀ վարչապետ
Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրով շարունակվելու են բիզնես միջավայրի բարելավման լայնածավալ աշխատանքները: Այս մասին հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը' Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության անդամների հետ ՀՀԿ նախընտրական ծրագրի տնտեսական հատվածի շուրջ քննարկումների ժամանակ: «Մենք արդեն իսկ ձեռնամուխ ենք եղել բիզնես միջավայրի բարելավման մեծ փաթեթի ներդրմանը: Իհարկե, կատարված... ավելին →
Աշխատանքը գյուղում իր որակական հատկանիշներով չպետք է զիջի քաղաքային աշխատանքին. Տիգրան Սարգսյան
Գյուղատնտեսության բնագավառում շարունակվելու են խոշորածավալ ծրագրերը: Այս մասին հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը' Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության անդամների հետ ՀՀԿ նախընտրական ծրագրի տնտեսական հատվածի շուրջ քննարկումների ժամանակ: «Աշխատանքներն են տարվելու ենթակառուցվածքների զարգացման, ծառայությունների որակի բարձրացման նպատակով: Բազմաթիվ ֆունկցիաներ պետք է տեղափոխենք մարզեր, որպեսզի գյուղն... ավելին →
ՀՀ նախագահը ծանոթացավ Հրազդանում իրականացվող ավտոճանապարհների բարեկարգման աշխատանքների հետ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ծանոթացավ Դդմաշեն-Զովաբեր-Հրազդան 5,50 կմ երկարությամբ բարելավված ավտոճանապարհահատվածում իրականացվող աշխատանքների հետ: Դդմաշեն-Զովաբեր-Հրազդան ճանապարհահատվածը բարեկարգվում է ՀԲ-ի կենսական նշանակության ճանապարհների բարելավման 2012 թվականին վերականգնվող ա/ճ-ների ծրագրի շրջանակներում: Կապալառու ընկերության հետ պայմանագիրը կնքվել է 2011 թվականին: Աշխատանքներն իրականցնող ընկերությունն է հանդիսանում... ավելին →
ՀՀԿ-ի սոցիալական քաղաքականությունն ուղղված է լինելու աղքատություն ծնող պատճառների վերացմանը
Սոցիալական բնագավառում ծրագրերն ուղղվելու են աշխատատեղերի ստեղծմանը և կրթության հասանելիությանը: Այս մասին հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության անդամների հետ ՀՀԿ նախընտրական ծրագրի տնտեսական հատվածի շուրջ քննարկումների ժամանակ: «Սոցիալական ոլորտում մենք պայքարելու ենք աղքատություն ծնող պատճառների վերացման համար: Հայտնի է, որ դրանք երկուսն են` կրթության... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր: Կոտայքի մարզում Հանրապետության ղեկավարը մասնակցել է Մարմարիկի ջրամբարի բացման արարողությանը, ծանոթացել ջրամբարի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Մասնագետների հավաստմամբ, վթարված վիճակում գտնվող Մարմարիկի ջրամբարը մեծ վտանգ էր հանդիսանում հարակից տարածքի շուրջ 142 հազար ազգաբնակչության համար: Ջրամբարի կազմի մեջ մտնող կառուցվածքներից առավել մեծ վտանգ էր ներկայացնում շինարարական... ավելին →
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեկնարկել է միջբակային ֆուտբոլի ամենամյա մրցաշարը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջբակային ֆուտբոլի ամենամյա մրցաշարի բացման արարողությանը: Արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվող մրցաշարը տարեցտարի ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում վարչական շրջանի պատանիների և երիտասարդների շրջանում: Վարչական շրջանի աշխատակազմի նախաձեռնությամբ սկիզբ առած առաջին մրցաշարին մասնակից թիմերի քանակը 12 էր, այսօր արդեն`17-ը:Ողջունելով մասնակիցներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ բարձր է գնահատել վարչական շրջանի... ավելին →