Լուրեր

Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լիբանանի Հանրապետություն28.11.2012

Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լիբանանի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանն ավարտել է պաշտոնական այցը Լիբանանի Հանրապետություն: Այսօր Լիբանանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Մինչ այդ, Նախագահ Սերժ Սարգսյանը և Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը առանձնազրույցի ընթացքում ամփոփել են այցի արդյունքները: Երկու երկրների ղեկավարները կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, գոհունակությամբ են խոսել Հայաստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում կայացած բանակցությունների, ձեռք բերված... ավելին →

Խորհրդարանական լսումներ՝ նվիրված ՀՀ ՏԻՄ համակարգի զարգացմանը28.11.2012

Խորհրդարանական լսումներ՝ նվիրված ՀՀ ՏԻՄ համակարգի զարգացմանը

Նոյեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվեցին խորհրդարանական լսումներ: Քննարկվեց ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում գործող կազմակերպությունների մշակած «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման հետագա զարգացման եւ իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» վերնագրված փաստաթուղթը: ... ավելին →

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահն ընդունեց Թուրքմենստանի Մեջլիսի նախագահի տեղակալ Կուրբանգուլ Բայրամովային28.11.2012

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահն ընդունեց Թուրքմենստանի Մեջլիսի նախագահի տեղակալ Կուրբանգուլ Բայրամովային

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 28-ին ընդունեց Թուրքմենստանի Մեջլիսի նախագահի տեղակալ Կուրբանգուլ Բայրամովային: Ողջունելով տիկին Բայրամովայի այցն Ազգային ժողով, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ երկու երկրների հարաբերությունները միշտ էլ եղել են բարեկամական: Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, նա համոզմունք հայտնեց, որ այս այցը նոր թափ կհաղորդի փոխգործակցությանը, որի համար առկա է լայն դաշտ: ԱԺ փոխնախագահն անդրադարձավ միջխորհրդարանական... ավելին →

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում28.11.2012

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Նոյեմբերի 28-ին Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ պատգամավորները քննարկեցին Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Նիկոլ Փաշինյանի, Լյուդմիլա Սարգսյանի եւ Արամ Մանուկյանի հեղինակած «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության,... ավելին →

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց եվրոպացի փորձագետների հետ28.11.2012

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց եվրոպացի փորձագետների հետ

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նոյեմբերի 28-ին հանդիպեց Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի փորձագետների հետ, ովքեր նպատակ ունեին նախնական ուսումնասիրություն կատարելու Հարավային Կովկասի հանրապետություններում՝ անվտանգության ոլորտի բարեփոխումների կենտրոնի նախագծի իրականացման համար: Նախագծով զբաղվող առաջատար կազմակերպությունը Սլովակիայի Եվրոպական եւ Հյուսիսատլանտյան գործերի կենտրոնն է, որի գործընկերներն են... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովին28.11.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության («Ռոսգրանիցա») ղեկավար Դմիտրի Բեզդելովին: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության, դինամիկ զարգանում են և գտնվում են բարձր մակարդակի վրա: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության... ավելին →