Լուրեր

Տեղի են ունեցել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության մի քանի սկզբնական կազմակերպությունների հաշվետու ժողովներ

11.03.2014

Սույն թվականի մարտի 10-ին և 11-ին  տեղի են ունեցել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության մի քանի սկզբնական կազմակերպությունների հաշվետու ժողովներ: Մասնավորապես, հաշվետու ժողովներ եղել են Կենտրոն 1, Կենտրոն 2, Կենտրոն 3 և Ջրառատ սկզբնական կազմակերպություններում: Տեղի են ունեցել սկզբնական կազմակերպության նախագահների և տեղակալների ընտրությունը, ՀՀԿ 15 համագումարի պատվիրակների առաջադրումներ,  ինչպես նաև քննարվել են տարբեր հարցեր և ամփոփվել են 2013 թվականին կատարված աշխատանքների արդյունքները: 

 

← Վերադառնալ ցուցակին