Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՉԺՀ կազմավորման 63-րդ տարեդարձի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը տոնի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, բարեմաղթանքներ հղել նրանց և ի դեմս նրանց` Չինաստանի ամբողջ ժողովրդին: ավելին →
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են, ակտիվանում են բարձր մակարդակի փոխայցելությունները, փոխշահավետ համագործակցությունը: Ուրախությամբ ենք արձանագրում, որ քայլ առ քայլ կյանքի են... ավելին →
Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը հոկտեմբերի 1-ին հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի հետ: Ողջունելով Բունդեսթագի փոխնախագահին Հայաստանի խորհրդարանում՝ Արտակ Դավթյանը նշեց, որ հայկական կողմը շատ բարձր է գնահատում հայ-գերմանական հարաբերությունները, եւ նման հադիպումները հարկավոր է օգտագործել` անդրադառնալու համագործակցության ծավալուն հնարավորություններին տարբեր ոլորտներում: Նա հույս հայտնեց, որ Վոլֆգանգ... ավելին →
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահին
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ Գերմանիայի հետ քաղաքական երկխոսությունը կարեւորվում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Պարոն Աբրահամյանն ընդգծեց միջխորհրդարանական կապերի զարգացման կարեւորությունը, փոխայցելությունների, շփումների, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:... ավելին →
ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահի հանդիպումը Աժ հանձնաժողովների նախագահների հետ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հոկտեմբերի 1-ին հանդիպեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի հետ: Ոջունելով հյուրերին` Գագիկ Մինասյանը նշեց, որ իր գլխավորած հանձնաժողովը գերմանական կողմի հետ համագործակցության երկար եւ արդյունավետ պատմություն ունի: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ դեռ նախորդ գումարման խորհրդարանում... ավելին →
Համայն եզդիների հոգեվոր առաջնորդի գլխավորած պատվիրակությունը` Ազգային ժողովում
ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 1-ին հանդիպում ունեցավ Համայն եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե -Միրա Թախսին Բեգի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով պատվիրակության այցն Ազգային ժողով` Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հայ եւ եզդի ժողովուրդները պատմականորեն միշտ եղել են բարեկամներ, եւ այդ եղբայրական հարաբերությունները ներկայում էլ շարունակվում են: Ինչպես Իրաքի հայ համայնքն է մշտապես զգում եզդի դրացիների աջակցությունը, այնպես էլ Հայաստանի եզդիներն են հատուկ... ավելին →