Լուրեր
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակեցին քննարկել նախորդ օրն ընդհատված «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Մինասի Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին» ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը: Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորները: ԲՀԿ խմբակցության անդամներ Ստեփան Մարգարյանի եւ Էլինար Վարդանյանի կարծիքով` Վարդան Օսկանյանի դեմ իրականացվող քրեական գործը քաղաքական ենթատեքստ... ավելին →
Հանձնարարվել է վերահսկել թեժ գծերով ստացվող զանգերի ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների ընթացքը
Հոկտեմբերի 14-ի <<Էրեբունի-Երևան>> տոնակատարության միջոցառումներին ընդառաջ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմակերպել մայրաքաղաքի տոնական տեսքի արտաքին ձևավորման և լուսավորման համապատասխան աշխատանքները: Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են տոնակատարության միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Արտաքին կապերի վարչության պետը զեկուցել է, որ այս տարի <<Էրեբունի-Երևան>>... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՉԺՀ կազմավորման 63-րդ տարեդարձի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը տոնի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, բարեմաղթանքներ հղել նրանց և ի դեմս նրանց` Չինաստանի ամբողջ ժողովրդին: ավելին →
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են, ակտիվանում են բարձր մակարդակի փոխայցելությունները, փոխշահավետ համագործակցությունը: Ուրախությամբ ենք արձանագրում, որ քայլ առ քայլ կյանքի են... ավելին →
Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը հոկտեմբերի 1-ին հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի հետ: Ողջունելով Բունդեսթագի փոխնախագահին Հայաստանի խորհրդարանում՝ Արտակ Դավթյանը նշեց, որ հայկական կողմը շատ բարձր է գնահատում հայ-գերմանական հարաբերությունները, եւ նման հադիպումները հարկավոր է օգտագործել` անդրադառնալու համագործակցության ծավալուն հնարավորություններին տարբեր ոլորտներում: Նա հույս հայտնեց, որ Վոլֆգանգ... ավելին →
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահին
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ Գերմանիայի հետ քաղաքական երկխոսությունը կարեւորվում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Պարոն Աբրահամյանն ընդգծեց միջխորհրդարանական կապերի զարգացման կարեւորությունը, փոխայցելությունների, շփումների, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:... ավելին →