Լուրեր
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԼԻԲԱՆԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԱՋԻԲ ՄԻԿԱԹԻԻ ՀԵՏ
Լիբանանի Հանրապետության մայրաքաղաք Բեյրութում շարունակվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը: Հանրապետության նախագահն այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ: Մինչ այդ, Սերժ Սարգսյանն այցելել է Բեյրութի Նահատակների հրապարակ, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակ դրել հուշարձանին: Վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է երկկողմ համագործակցության տնտեսական բաղադրիչի զարգացումը՝ նշելով, որ երկու երկրների միջև... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն: Լիբանանի նախագահի նստավայրում Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Սուլեյմանի երկկողմ, ապա երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են «Դիվանագիտական և ծառայողական անձնագրերով... ավելին →
Բաշկիրիայի ԱԺ փոխնախագահն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Նոյեմբերի 24-ին Երեւանում գտնվող Բաշկիրիայի ԱԺ նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Բաշկիրիայի Աժ փոխնախագահը ծաղիկներ դրեց Հուշապատի մոտ գտնվող Արցախյան հերոսամարտի ազատամարտիկների շիրիմներին, 1915թ. Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեց անմեղ զոհերի հիշատակը։ «Արդեն չորրորդ անգամ եմ Հայաստանում եւ յուրաքանչյուր անգամ մեծ ցավ եմ ապրում լինելով Ծիծեռնակաբերդում: Այս... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՆՎԱՆԻ ԱՐՁԱԿԱԳԻՐ, ՀԱՅԱԳԵՏ ԿԻՄ ԲԱԿՇԻԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է անվանի արձակագիր, հայագետ, թարգմանիչ և մշակութաբան Կիմ Բակշիին: Նախագահը շնորհակալություն է հայտնել գրողին, ով իր վաստակաշատ գործունեության ամբողջ ընթացքում բազմաթիվ ստեղծագործություններ է նվիրել հայ ժողովրդին, նրա պատմությանն ու մշակույթին՝ զգալիորեն նպաստելով հայ մշակույթի հանրահռչակմանը, մեր ժողովրդին աշխարհում արժանվույնս ներկայացնելու և ավելի ճանաչելի դարձնելու գործին: Հայ-ռուսական բարեկամությանը, մշակութային կապերի ամրապնդմանն ու... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԱՅԲ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքում շուրջ մեկ տարի առաջ գործունեությունն սկսած «Այբ» ավագ դպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Հանրապետության ղեկավարը շրջել է 21-րդ դարի հայկական դպրոցի օրինակելի մոդել դառնալուն ձգտող կրթական այս հաստատության նորաբաց մասնաշենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել դպրոցի սաների և ուսուցիչների հետ: «Այբ» կրթական հիմնադրամը, հավատարիմ մնալով դպրոցի ստեղծման բովանդակությանը, դպրոցական ավանի այս... ավելին →
Տեղի ունեցավ ՀՀԿ 10-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով արագ շախմատի մրցաշարը
Սույն թվականի նոյեմբերի 24-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ ՀՀկ-րդ 10-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով արագ շախմատի մրցաշարը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀԿ Երևան քաղաքի 8 տարածքային կազմակերպությունների և հանրապետության 8 մարզերի տարածքային կազմակերպությունների թիմեր. ընդհանուր թվով՝ 8 թիմեր: Մրցաշարն անցավ սպորտային լարված և հետաքրքիր պայքարում, որին մասնակցեցին միջազգային կարգի 7 գրոսմաստերներ, ինչպես նաև՝ միջազգային և հանրապետական կարգի սպորտի 7 վարպետներ: Համաձայն... ավելին →