Լուրեր

ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ Արեվելյան գործընկերության առաջնորդների երեվանյան գագաթնաժողովին30.11.2012

ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ Արեվելյան գործընկերության առաջնորդների երեվանյան գագաթնաժողովին

Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի հանրապետական և Եվրոպական ժողովրդական կուսակցությունների նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցած ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին: Այն տեղի է ունեցել մայրաքաղաքի ժամանակակից արվեստի Գաֆեսճյան կենտրոնում: Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն,... ավելին →

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին30.11.2012

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին

Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին: Հանդիպմանը ներկա էր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Յացեկ Սարիուս-Վոլսկին: Ողջունելով ԵԺԿ նախագահին` ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ մեկ տարվա ընթացքում պարոն Մարտենսի երկրորդ այցը Հայաստան վկայում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների սերտացման ու զարգացման մասին եւ համոզմունք հայտնեց, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա եվրոպական մեծ ընտանիքին Հայաստանի... ավելին →

Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը30.11.2012

Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 3-6-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 12 հարց եւ 2 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել... ավելին →

Տեղի ունեցավ «Խորհրդարանական ուղղվածությունը եվ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ եվ փորձ» համաժողովը30.11.2012

Տեղի ունեցավ «Խորհրդարանական ուղղվածությունը եվ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ եվ փորձ» համաժողովը

Նոյեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Խորհրդարանական ուղղվածությունը եւ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ եւ փորձ» խորագով համաժողովը, որին մասնակցում էին Աժ պատգամավորներ, քաղաքացիական հասարության ներկայացուցիչներ, Եվրանեսթ ԽՎ-ի, Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներ, Երիտասարդական խորհրդարանի անդամներ: Համաժողովի մասնակիցներին ողջունեցին եւ արդյունավետ աշխատանք ցանկացան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ... ավելին →

Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը30.11.2012

Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

ԱԺ մշտական հանձնաժողովները նոյեմբերի 30-ին նիստեր գումարեցին: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: ՀՀ կառավարության ներկայացուցիչը... ավելին →

ԵԺԿ Արեվելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու համար Երեվան ժամանեցին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը30.11.2012

ԵԺԿ Արեվելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու համար Երեվան ժամանեցին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը

Այսօր Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) եւ Եվրոպական ժողովրդական (ԵԺԿ) կուսակցությունների նախաձեռնությամբ Երեւանում մեկնարկող ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան ժամանեցին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը: Երևանի Զվարթնոց օդանավակայանում հյուրերին դիմավորեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը:  ավելին →