Լուրեր
ԱՄՆ-ում մեկնարկել է «ԱրմԹեք-2012» համաժողովը
ԱՄՆ Սան Հոզե քաղաքում մեկնարկել է բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված «ԱրմԹեք-2012» համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին և երախտագիտության խոսքեր հայտնելով միջոցառման կազմակերպման համար` վարչապետ Սարգսյանը նշել է. «Արդեն ավանդական դարձած «ԱրմԹեք» համաժողովը կարևոր դեր է կատարում Հայաստանի տնտեսական կյանքում: Այն... ավելին →
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ստենդֆորդ համալսարանում վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ աշխատանքներն է շարունակում «ԱրմԹեք 2012» համաժողովը: Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել. «Երբ ժամանեցի Հայաստան՝ պատկերացում անգամ չունեի, որ այնտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այդքան հաջողություններ են արձանագրվում: Հայաստանի ապագայի բանալին ստեղծագործական միտքն է: ԱՄՆ առևտրի նախարարությունը, օգտագործելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի... ավելին →
Ավարտվում է ներքին աուդիտի համակարգի ներդրման փուլը
ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 11-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ քննարկելու ներքին աուդիտի համակարգի ներդրման ընթացքը: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ նախաձեռնության նպատակն է պարզել, թե «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի կիրառման մեկ տարվա ընթացքում ինչ խնդիրներ են բացահայտվել, եւ կա արդյոք փոփոխություններ-շտկումների անհրաժեշտություն: Ըստ նրա՝ խորհրդարանը հաճախ իր ընդունած օրենքների նկատմամբ... ավելին →
Ներկայացվել են տոնական Երևանի ձևավորման աշխատանքներն ու մոտեցումները
Ամանորին ընդառաջ մայրաքաղաքի տոնական ձևավորման շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը ներկայացնելու նպատակով հրավիրված ասուլիսում, Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն ու Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին մանրամասնել են քաղաքապետարանի մոտեցումները: Նախ նշվել է, որ տոնին համահունչ՝ մայրաքաղաքի ինքնատիպ ձևավորման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս տարի առաջին անգամ մշակվել է Ամանորի տոնակատարությունների... ավելին →
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի եւ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ դեկտեմբրի 11-ին անցկացվեցին խորհրդարանական լսումներ՝ «Հաշմանդամություն ունեցող երեխաների պաշտպանությունը Հայաստանում» թեմայով: ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը լսումների առաջին նիստի բացման խոսքում շեշտեց հաշմանդամություն ունեցող երեխաներին եւ նրանց... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկը: Նախագահը շնորհավորել է դեսպան Տուրկին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանը կանի ամեն հնարավորը հայ-էստոնական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման գործում իր զգալի ներդրումն ունենալու համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ... ավելին →