Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ «Սենդի Հուք» տարրական դպրոցում տեղի ունեցած մարդասպանության կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Ամերիկայի Միացյալ Նահանգների Քոնեքթիքութ նահանգի Նյուտոն քաղաքի «Սենդի Հուք» տարրական դպրոցում տեղի ունեցած սարսափելի մարդասպանության լուրը խորապես ցնցեց բոլորիս: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի արարքը, որը... ավելին →
Դեկտեմբերի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր աշխատանքները կսկսի Հայաստանի Հանրապետական կուսակցության 14-րդ համագումարը: Համագումարին հրավիրվել են արտասահմանյան մի շարք կուսակցությունների, հայաստանյան կուսակցական համակարգի , ինչպես նաև՝ քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչները: ավելին →
Երևանի քաղաքապետարանի 2012թ. հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրի շրջանակում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում հանդիսավորությամբ բացվել է <<Անկախ կյանքի հայկական ցանց>> միության անդամների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Միջոցառման մասնակիցներին ներկայացնելով տարեկան ծրագրով իրականացված աշխատանքները՝ քաղաքապետարանի սոցիալական ապահովության... ավելին →
Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցան ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) կողմից անցկացված ՙԵրևանի գավաթ՚ համադպրոցական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը և հաղթող թիմերի մրցանակաբաշխությունը։ Ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի հաղթող թիմերին մրցանակները հանձնեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը։ Համադպրոցական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնին մասնակցել է Երևանի 35... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՓՈԽՏԵՂԱԿԱԼ ԹՈՄԱՍ ՄԵԼԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել նման հանդիպումները, որոնք, Հանրապետության ղեկավարի խոսքով, հնարավորություն են տալիս հայ-ամերիկյան բազմաբնույթ հարաբերությունների շրջանակում քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վստահության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ, ՇՎԵԴԻԱՅԻ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Ռադոսլավ Սիկորսկուն, Կարլ Բիլդտին և Նիկոլայ Մլադենովին: Հանրապետության ղեկավարը ողջունել է արտաքին գործերի նախարարների այցելությունը Հայաստան: Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման գործում ԵՄ շահագրգիռ անդամ երկրների ներգրավվածությունը և աջակցությունը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում... ավելին →