Լուրեր
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը փետրվարի 6-ին հանդիպեց ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արտակ Զաքարյանը շնորհավորեց նրանց մուտքը Երիտասարդական խորհրդարան: Հանձնաժողովի նախագահը հետաքրքրվեց ԵԽ անդամներից, թե ինչպես են ընթանում հանձնաժողովի աշխատանքները,... ավելին →
Ազգային ժողովի քառօրյա նիստերի աշխատանքը շարունակվում է
ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 6-ին շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը: Մինչ նախորդ օրն ընդհատված հարցի քննարկմանն անցնելը պատգամավորները ողջունեցին ԱԺ նիստին ներկա Հարավային Կովկասի Երիտասարդական խորհրդարանի պատվիրակներին: Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին փետրվարի 5-ին ընդհատված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: ԱԺ տնտեսական հարցերի... ավելին →
Ներկայացվել են հանրակրթության ոլորտում 2013թ. անելիքները
2013 թվականին Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումանական հաստատություններում, առավելապես՝ ՆՈՒՀ-երում քաղաքապետարանի մեծ ծավալի ծրագրերը շենքային պայմանների բարելավմանը, հիմնանորոգմանն ու գույքի նորացմանն են ուղղված լինելու։ Ընթացիկ տարվա ծրագրերը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։ Մանկապարտեզների հիմնանորոգմանն այս տարի հատկացվել է 550 մլն դրամ։ Շենքի նորոգման կարիք ունեցող մանկապարտեզներում մարտից մեկնարկելու են... ավելին →
Վարչապետը ԵՄ խորհրդատվական խմբի անդամների հետ քննարկել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրամիության խորհրդատվական խմբի պատվիրակությանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի գլխավորությամբ: ԵՄ խորհրդատվական խմբի անդամները վարչապետին են ներկայացրել Հայաստան-ԵՄ Խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման, ինչպես նաև ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող երկկողմ գործողությունների ընթացքն ու արդյունքները: Տրայան Հրիստեան ընդգծել է այդ ուղղությամբ տարվող արդյունավետ աշխատանքն ու մեծ առաջընթացը և նշել, որ... ավելին →
Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի պատվիրակները՝ ԱԺ-ում
Ազգային ժողովում փետրվարի 6-ին հյուրընկալվեցին Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի պատվիրակները, որոնք մասնակցում են փետրվարի 5-8-ը Հայաստանում անցկացվող ՀԿԵԽ նիստին: Նախորդ երկու տարիներին երիտասարդ խորհրդարանականներն իրենց նիստերը գումարել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: ՀԿԵԽ նիստը կազմակերպվում է Եվրոպական միության եւ գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագրի շրջանակներում: Ծրագրի... ավելին →
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Փետրվարի 5-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված... ավելին →