Լուրեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «Ֆինանսաբանկային կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր» ծրագրի շրջանակում անցկացվող հերթական հանդիպմանը: Միջոցառման հյուրը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտի փոխտնօրեն, «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի խորհրդական, Գ.Պ. Շչեդրովիցկու անվան Զարգացման ինստիտուտի նախագահ Պյոտր Շչեդրովիցկին էր, ով... ավելին →
Կարեն Դուրգարյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով
Երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և հայ մշակույթի հանրահռչակման համար Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: Պարգևը Կարեն Դուրգարյանին ՀՀ կառավարությունում հանձնել է անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը շնորհավորել է անվանի դիրիժորին արձանագրած ձեռքբերումների կապակցությամբ և մաղթել... ավելին →
Տիգրան Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին: Կառավարության ղեկավարը կարևորելով երկկողմ համագործակցությունը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ համատեղ տարբեր ծրագրերի իրականացմամբ: Վարչապետը Յուրի Ֆեդոտովի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական կողմի տարածած... ավելին →
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և ուսանողական կառույցների ներկայացուցիչների այցը ԼՂՀ
Հոկտեմբերի 18-20-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և բուհերի ուսանողական կառույցների անդամներն այցելել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի հիմնական նպատակն էր ամրապնդել Հայաստանի և Արցախի երիտասարդական և ուսանողական կառույցների միջև համագործակցությունը և նոր, համատեղ ծրագրերի հիմք դնել: Հայաստանցի երիտասարդներն Արցախում հանդիպել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ, Արցախի պետական համալսարանում... ավելին →
Հոկտեմբերի 21-ին ԱԺ Ոսկեզօծ դահլիճում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ պատվո մեդալով պարգեւատրեց Շարժայի Բանկի կառավարիչ Վարուժան Ներգիզյանին, «Կապրիոլե քոնսթրաքշն» շինարարական կազմակերպության նախագահ, ճարտարապետ Հրայր Սողոմոնյանին, Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանին՝ Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ կապերի ամրապնդման եւ հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային կյանքում ներդրած մեծ ավանդի համար: ԱԺ... ավելին →
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 21-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը: ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց 2008 թվականի նոյեմբերի 14-ին Քիշնեւում ստորագրված «Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման եւ շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության... ավելին →