Լուրեր

Վարչապետը մասնակցել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումներին26.01.2013

Վարչապետը մասնակցել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումներին

 Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում և ՀՀ նկարիչների միությունում բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ, որոնց ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահներում՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Գեղագիտության ազգային կենտրոնում բացված «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են եղել կենտրոնի նկարչական ստուդիայի սաների աշխատանքները, իսկ ՀՀ նկարիչների միության ցուցասրահում` երիտասարդ... ավելին →

Պետական կառավարման մարմինների ղեկավարները հանդես են եկել հաշվետվություններով25.01.2013

Պետական կառավարման մարմինների ղեկավարները հանդես են եկել հաշվետվություններով

 Կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2012 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ առողջապահության, ՀՀ... ավելին →

25.01.2013

Հանդիպում ՀՀ-ում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Տալյավինիի հետ: Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը՝ որպես առաջին հերթին մասնագիտական գործունեություն, որի նպատակը փաստերի հիման վրա ընտրական գործընթացների մասին մասնագիտական եզրակացություն անելն է և առաքելությանը մաղթել է հաջողություններ: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշվին վերաբերող... ավելին →

Պետական աջակցության ծավալն ավելացել է24.01.2013

Պետական աջակցության ծավալն ավելացել է

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Երկու որոշմամբ կառավարությունը հաստատել է Հայաստանի հողօգտագործողներին 2013 թ. համար մատչելի գնով դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը։ ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է ծրագրերն իրականացնելու համար սուբսիդիա տրամադրելու նպատակով մրցակցային հիմունքներով կազմակերպել ընտրություն դիզելային վառելանյութ և պարարտանյութ ներկրող... ավելին →

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը կրկին հաղթեց24.01.2013

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը կրկին հաղթեց

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամների ներկայացրած ծրագիրը հաղթանակի է արժանացել ՙԿոնրադ Ադենաուեր՚ գերմանական քաղաքական հիմնադրամի կողմից։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ Լիլիթ Բեգլարյանը, Աննա Օհանյանը և Սուրեն Պետրոսյանը հունվարի 20-23-ը Թբիլիսիում մասնակցել են ՙԿոնրադ Ադենաուեր՚ գերմանական քաղաքական հիմնադրամի ՙՔաղաքական տրանսֆորմացիա՚ խորագրով ձմեռային դպրոցին։ Երիտասարդական այս հավաքին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և... ավելին →

Ներկայացվել են առողջապահության ոլորտում նախորդ տարվա ծրագրերով իրականացված և 2013 թվականին նախատեսված աշխատանքները23.01.2013

Ներկայացվել են առողջապահության ոլորտում նախորդ տարվա ծրագրերով իրականացված և 2013 թվականին նախատեսված աշխատանքները

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամսար Բաբինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրերով մայրաքաղաքում առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքները և 2013թ. անելիքները: Նշվել է, որ Երևանի զարգացման 2012 թվականի ծրագրերով իրականացվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական ընկերությունների շենքերի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված հիմնանորոգման, նաև շենքերի... ավելին →