Լուրեր

Վարչապետի հանձնարարականը կատարված է. Մանկավարժական համալսարանում աշխատավարձերը բարձրացվել են 40 տոկոսով09.01.2013

Վարչապետի հանձնարարականը կատարված է. Մանկավարժական համալսարանում աշխատավարձերը բարձրացվել են 40 տոկոսով

 ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի հերթական նիստը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետը շնորհավորել է ներկաներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, վստահություն հայտնել, որ 2013 թվականը մանկավարժական համալսարանի համար լինելու է ձեռքբերումների ու հաջողությունների տարի: «Մենք հպարտանալու ենք, որ մասնակցել ենք այնպիսի բարեփոխումների,... ավելին →

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ստեղծման արարողության ժամանակ09.01.2013

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ստեղծման արարողության ժամանակ

Հունվարի 9-ին Բրյուսելում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ստեղծման արարողությանը: Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար տիկին Էլենի Թեոխարոսը կարեւորեց խմբի ստեղծումը` համոզմունք հայտնելով, որ այն ԵՄ-ՀՀ նոր փոխգործակցության սկիզբ կդառնա, կձեւավորվեն փոխշահավետ տնտեսական, քաղաքական ու մշակութային ակտիվ հարաբերություններ, կզարգանան միջխորհրդարանական կապերը: Նրա գնահատմամբ` Հայաստանն իր անցյալով ու... ավելին →

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Բրյուսել08.01.2013

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Բրյուսել

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի պաշտոնական հրավերով հունվարի 8-ին կմեկնի Բրյուսել: Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական... ավելին →

07.01.2013

Ազատության հրապարակում համերգային ծրագրով նշվել է Սուրբ Ծննդյան տոնը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մայրաքաղաքում անցկացվող միջոցառումների շրջանակում հունվարի 6-ի երեկոյան Ազատության հրապարակում համերգային ծրագրով նշվել է Սուրբ Ծննդյան տոնը: Իրենց ելույթներով ներկաներին ողջունել են ժողովրդական երգերի սիրված ու հայտնի կատարողները: Համերգին մասնակցել են նաև ազգագրական երգի և պարի համույթներ: Տոնը նշելու շտապած հարյուրավոր երևանցիները, ինչպես նաև Հայաստանի մարզերից ու Սփյուռքից ժամանած ներկաներն իրենց... ավելին →

ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԵՐ ԵՐԿՐԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐ31.12.2012

ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԵՐ ԵՐԿՐԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐ

 Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր այցելել է մեր երկրի պաշտպանական դիրքեր: Նախագահին ուղեկցել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանրապետության ղեկավարը հետևել է պաշտպանական հենակետերում մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել զիվորների հետ՝ նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Սերժ Սարգսյանը շնորհավորել է... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ31.12.2012

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

 Սիրելի՛ հայրենակիցներ, Ավարտվում է 2012 թվականը, որը մեզ համար ամենից առաջ աշխատանքի տարի էր: Արարելու ու կյանքի տարի էր: 2012-ին մեր երկրի շուրջ 33 հազար երիտասարդներ ընտանիքներ կազմեցին. պսակի օրհնությամբ ու սիրով լցրեցին մեր հայրենիքը: Թող 2013 թվականը հայաստանցու օջախին երջանկություն ու ապահովություն պարգևի: Անցնող տարում հայոց երկիրը լսեց շուրջ 40 հազար նորածնի ճիչ: 40 հազար փոքրիկների հայացքներ զարմանքով ու ժպիտով առաջին անգամ նայեցին հայոց արևին ու ջերմացրեցին արևն... ավելին →