Լուրեր

Վալոնիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն՝ ԱԺ-ում23.01.2013

Վալոնիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն՝ ԱԺ-ում

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հունվարի 23-ին հանդիպում ունեցավ Բելգիայի Թագավորության Վալոնիա մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Սերժ Հենդրիսի եւ Բելգիայի մեր հայրենակից, բռնցքամարտիկ Արսեն Սարգսյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Արթուր Գեւորգյանը: Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ջերմ... ավելին →

Միջազգային կազմակերպություններն իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի գյուղատնտեսական համատարած հաշվառման գործընթացին22.01.2013

Միջազգային կազմակերպություններն իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի գյուղատնտեսական համատարած հաշվառման գործընթացին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել գյուղատնտեսական համատարած հաշվառմանը վերաբերող քննարկում, որին մասնակցել են նաև միջազգային դոնոր կազմակերպությունների, Համաշխարհային բանկի և տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչները: Վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղատնտեսական համատարած հաշվառման իրականացումը կարևորել է մի քանի տեսակետից: «Մենք երբևէ այսպիսի հաշվառում չենք իրականացրել և խիստ անհրաժեշտ է իմանալ՝ ինչպիսին է իրական պատկերը... ավելին →

Կառավարությունում մեկնարկել է հանրապետական գործադիր մարմինների 2012 թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը22.01.2013

Կառավարությունում մեկնարկել է հանրապետական գործադիր մարմինների 2012 թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը

 Հայաստանի Հանրապետության կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2012 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ արտակարգ իրավիճակների... ավելին →

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ22.01.2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ

 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հեռախոսազրույցը կայացել է կողմերի միջև պարբերական բնույթ կրող շփումների շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևոր հարցեր և մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել Մոսկվայում՝ երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգի հարցերն ավելի մանրամասն քննարկելու... ավելին →

Բանակի օրվա կապակցությամբ կկազմակերպվի զինծառայողների ծնողների այց զորամասեր21.01.2013

Բանակի օրվա կապակցությամբ կկազմակերպվի զինծառայողների ծնողների այց զորամասեր

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են մայթերի, այգիների ու բակային տարածքների ձյան մաքրման աշխատանքները: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս պատասխանատուներին հանձնարարել է վարչական շրջաններում ապահովել տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման Երևանի ավագանու որոշման պահանջների կատարումը: Հանձնարարվել է պայմանագրային պարտավորությունները չկատարող բոլոր տնտեսվարողների... ավելին →

Տարոն Մարգարյանը հանդիպել է ԵԱՀԿ դիտորդների պատվիրակության հետ21.01.2013

Տարոն Մարգարյանը հանդիպել է ԵԱՀԿ դիտորդների պատվիրակության հետ

Առաջիկա ՀՀ նախագահական ընտրությունների Երևանում քարոզարշավի կազմակերպման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդների պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ կարևորել է Երևանի քաղաքապետարանի և միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը, որի շրջանակում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կյանքի են կոչել համատեղ մի շարք ծրագրեր: Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել... ավելին →