Լուրեր

Կայացել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը08.02.2013

Կայացել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: «Նորավանք» ԳԿՀ-ի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը ներկայացրել է հիմնադրամի 2012թ. տարեկան գործունեության ամփոփ հաշվետվությունը: Մասնավորապես, հաշվետու տարում հիմնադրամի հայագիտական, քաղաքական, տեղեկատվական հետազոտությունների, ուսումնական, հրատարակչական կենտրոնների կողմից տպագրվել է 25 ամսագիր և 5 գիրք: Ընթացիկ տարում... ավելին →

«Ապագան քոնն է» ՀԿ անդամները՝ ԱԺ-ում08.02.2013

«Ապագան քոնն է» ՀԿ անդամները՝ ԱԺ-ում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը փետրվարի 8-ին հանդիպում ունեցավ «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության շուրջ 30 անդամների հետ: Հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Քո ձայնը երկրի ապագան է» ծրագիրը, որը Եվրոպական միության օժանդակությամբ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ծրագրի մի մասն է: Ողջունելով... ավելին →

Վարչապետը ծանոթացավ գերմաքուր մոլիբդենի արտադրությամբ զբաղվող ընկերության ներդրումային ծրագրերին08.02.2013

Վարչապետը ծանոթացավ գերմաքուր մոլիբդենի արտադրությամբ զբաղվող ընկերության ներդրումային ծրագրերին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի «Մաքուր երկաթի փորձնա-արդյունաբերական գործարան» ընկերություն: Կառավարության ղեկավարը գործարանում ծանոթացել է մոլիբդենի արտադրական գործընթացներին: 1996 թվականից մինչ 2013 թվականը, շնորհիվ նոր տեխնոլոգիաների և ժամանակակից սարքավորումների ներդրման, գործարանի արտադրական հզորություններն աճել են 6 անգամ: 2012 թվականին ընկերությունն օգտագործելով ժամանակակից սարքավորումներ՝ աշխատում է գերմաքուր մոլիբդեն ստանալու ուղղությամբ և մոլիբդենի թիթեղի... ավելին →

Ներկայացվել են մայրաքաղաքի 2013 թվականի Զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքները08.02.2013

Ներկայացվել են մայրաքաղաքի 2013 թվականի Զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքները

 Մայրաքաղաքում շինբարեկարգման ոլորտի առանցքային բաղադրիչը ճանապարհների և տրանսպորտային հանգույցների նորոգմանն ու կառուցմանն է ուղղված լինելու, ինչպես նաև փողոցների նորոգմանն ու հիմնանորոգմանը։ Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի Զարգացման ծրագրում ընդգրկված շինբարեկարգման ոլորտի աշխատանքներն է ներկայացրել Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։ <<Ասֆալտապատման ծրագիրը, մասնավորապես, կազմում է ծուրջ 2.5 մլն կմ ծավալ, ինչն իսկապես գերազանցում է նախորդ բոլոր տարեկան ծրագրերը։... ավելին →

Վարչապետը պարզաբանումներ է պահանջել Ազգային ժողովում հնչեցված հարցերի վերաբերյալ07.02.2013

Վարչապետը պարզաբանումներ է պահանջել Ազգային ժողովում հնչեցված հարցերի վերաբերյալ

 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Մինչև օրակարգի ձևավորումը ես ցանկանում եմ անդրադառնալ երեկ Ազգային ժողովում հնչեցրած մի քանի հարցերի, որոնք առնչվում են նախագահական ընտրություններին, մասնավորապես, դպրոցներում տիրող իրավիճակին և այն մտահոգություններին, թե դպրոցները, ուսուցիչները կարող են ինչ-որ միջամտություն գործել։ Պարոն Աշոտյան, Ձեզ հստակ հանձնարարվել է, որպեսզի խստագույն վերահսկողություն իրականացվի, և դպրոցները որևիցե առնչություն չունենան նախընտրական... ավելին →

Աջակցություն է ցուցաբերվում հողօգտագործողներին07.02.2013

Աջակցություն է ցուցաբերվում հողօգտագործողներին

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նախքան օրակարգի հարցերին անցնելը վարչապետն անդրադարձել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ հնչեցված որոշ հարցերի պարզաբանմանը (տե՛ս առանձին)։ ՀՀ կառավարությունը որոշել է հողօգտագործողներին 2013 թվականի համար մատչելի գնով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ ձեռք բերելու նպատակով պետական աջակցության ծրագրերն իրականացնելու` սուբսիդիա տրամադրելու համար ՀՀ... ավելին →