Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Գիտելիքի օրվա առթիվ: Սեպտեմբերի մեկին հերթական անգամ բացվում են կրթօջախների դռները, դռներ, որոնցից այն կողմ սկսվում է ապագայի ճանապարհը: Որքան վստահ ու հաստատուն քայլերով հաղթահարվի այդ ճանապարհը, այնքան խոստումնալից ու հուսալի կլինի վաղվա օրը: Այդ ճանապարհն անցնում է մանկապարտեզի, դպրոցի ու բուհի միջով, հարստանում դաստիարակների, ուսուցիչների ու դասախոսների կողմից անշահախնդրորեն փոխանցվող դաստիարակությամբ, գիտելիքներով ու կենսափորձով... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Հայ ժողովուրդն ուսումնատենչ ժողովուրդ է և իր պատմության բոլոր շրջափուլերում աչքի է ընկել կրթության և դպրոցի հանդեպ հատուկ վերաբերմունքով՝ այն համարելով ազգի գոյատևման հիմնական գրավականներից մեկը: Կրթական համակարգը հասարակության և պետության հենարանն է և վերջինիս կայացումը Հայաստանի Հանրապետության օրակարգի հիմնախնդիրներից մեկն է: Հայաստանի... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Արարատի մարզում՝ Մասիս քաղաքում և Վարդաշեն համայնքում մասնակցել է նորակառույց և հիմնանորոգված դպրոցների բացմանը: Մասիսի 245 աշակերտի համար նախատեսված թիվ 5 ավագ դպրոցի կառուցման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 460 մլն դրամ, իսկ Վարդաշենի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման նպատակով` 760 մլն դրամ: Ուսումնական հաստատությունները համալրվել են նոր գույքով, ուսումնական պարագաներով և աշակերտների համար անհրաժեշտ այլ... ավելին →
Գիտելիքի օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահն այցելեց Երեւանի դպրոցներ
Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «Քվանտ» վարժարան ուղեկցեց թոռնուհուն, ով առաջին անգամ դպրոց էր գնում: Օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահն այցելեց նաեւ Երեւանի համար 185 հիմնական դպրոց: Նշենք, որ ԱԺ նախագահը երկար տարիներ եղել է այս դպրոցի հիմնադիր տնօրենը: Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները հուզմունքով եւ առանձնահատուկ ջերմությամբ դիմավորեցին իրենց նախկին տնօրենին: Տոնական միջոցառման ընթացքում առաջին դասարանցիները հանդես եկան բանաստեղծական եւ... ավելին →
Լիտվայի խորհրդարանի՝ Արցախի հետ բարեկամության խմբի պատվիրակությունը Ազգային ժողովում
Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամները հանդիպեցին Լիտվայի Հանրապետության Սեյմասի՝ Արցախի հետ բարեկամության խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեն: Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց լիտվացի խորհրդարանականներին Արցախի խորհրդարանի հետ բարեկամական խումբ ստեղծելու նախաձեռնության համար: Նա կարեւորեց Լիտվայի Սեյմասում հայ-լիտվական բարեկամական խմբի ակտիվ... ավելին →
Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Լիտվայի Հանրապետության խորհրդարանի՝ Արցախի հետ բարեկամության խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեն: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում, գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման... ավելին →