Լուրեր
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 3-ի հերթական նիստում քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում: ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որում... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ Անկախության օրվա առթիվ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին: Ուղերձում ասված է. «Հարգարժան պարոն Ղուլյան, ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ: Արցախի պետական տոն լինելով՝ այն իր էությամբ, իմաստով ու... ավելին →
Հարգարժան պարոն Հարությունյան, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Արցախի ժողովրդին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Հանուն ազատության մղած պայքարի ընթացքում Արցախի անկախության նվաճումը հայոց պատմության մեծագույն ձեռքբերումներից է, որը հնարավոր դարձավ հայության բոլոր հատվածների միասնականության, հայ զինվորի անպարտ ոգու և ինքնուրույն իր ճակատագիրը տնօրինելու հայ ժողովրդի հաստատուն կամքի դրսևորման... ավելին →
Հայրապետ Գալստյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, հանդիպել կենտրոնի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին և բուժանձնակազմին: Շնորհակալություն հայտնելով վարչապետին կենտրոն այցելելու համար՝ Հայրապետ Գալստյանը հակիրճ ներկայացրել է բուժհաստատության գործունեությունը: Տեղեկացվել է, որ կենտրոնում ներկայում աշխատում է 570 մարդ, որոնցից 180-ը՝ բժիշկներ: Կենտրոնը տարեկան... ավելին →
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրով մայրաքաղաքում շարունակվում են փողոցների հիմնանորգման աշխատանքները: 23 փողոցներից 6-ում հիմնանորոգումն ավարտվել է և հանձնվել են շահագործման: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Հրազդանի կիրճի փլուզված ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքների հետ կապված՝ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է, և այն ևս... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ ու առաջին դասարանցի փոքրիկներ. Սեպտեմբերյան այս հիասքանչ տոնին լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում եմ բոլորիդ։ Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը մեր ազգային մտածողության ուրույն դրսևորումներից են, և պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1-ը` որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և գիտելիքի օր, տոնական, ոգևորիչ ու լիահույս է լինում: Այն առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին... ավելին →