Լուրեր
Հանձնաժողովների համատեղ նիստում
Սեպտեմբերի 9-ին Արտակ Զաքարյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը: Հիմնական զեկուցողը նշեց, որ... ավելին →
Հովիկ Աբրահամյանն ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Ողջունելով հայտնի գործարարին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը մեր երկրում: Միաժամանակ, վարչապետը կառավարության աջակցությունն է հայտնել Էդուարդո Էռնեկյանին՝ հայրենիքում տարբեր ծրագրերի իրականացման գործում: Էդուարդո Էռնեկյանը շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ հետագայում ևս Հայաստանի... ավելին →
Մեկնարկեց ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը
Սեպտեմբերի 8-ին ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո տեղի ունեցավ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի վեցերորդ նստաշրջանի բացումը, եւ խորհրդարանն սկսեց նստաշրջանի առաջին քառօրյա նիստերի աշխատանքը: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց նստաշրջանի, ապա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաեւ մի շարք նախագծերի քննարկումը հետաձգելու եւ քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշումները: Խորհրդարանը հաստատեց երկու օրակարգերի եւ որոշումների նախագծերը: Նստաշրջանի... ավելին →
Վարչապետի մոտ մեկնարկել են ՀՀ 2015 թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ մեկնարկել են ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն առաջարկություններ «ՀՀ 2015թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ: Ըստ ընթացակարգի՝ վարչապետի մոտ տեղի են ունենում նախնական տարբերակի քննարկումներ բոլոր գերատեսչությունների հետ, ինչի արդյունքում ամբողջական տեսքի է բերվելու բյուջեի... ավելին →
Տարոն Մարգարյանը մասնակցել է ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նիստերի դահլիճում կայացել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստը, որին ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք և ԱԻՆ աշխատակիցներ ու հյուրեր: Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով համակարգի աշխատակիցներին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իսկապես կայացած կառույց է ու հաստատուն քայլերով առաջ է... ավելին →
Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության Հայաստանյան գրասենյակի ղեկավար Դագմար Բոթթին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ տիկին Բոթթի ղեկավարած ընկերությունը 2009թ.-ից վեր մի շարք ծրագրերի շրջանակներում սերտորեն համագործակցել եւ աջակցություն է տրամադրել ՀՀ Ազգային... ավելին →