Լուրեր

Կառավարության ղեկավարն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը17.12.2013

Կառավարության ղեկավարն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՀ համագործակցության հետագա ընթացքը և հեռանկարները: Այս համատեքստում արծարծվել են ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին և տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր: ավելին →

Քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014 թ. միջոցառումների ծրագիրը17.12.2013

Քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014 թ. միջոցառումների ծրագիրը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի գործարար միջավայրի («Doing Business») բարելավման 2014 թ. միջոցառումների ծրագրին: Մասնավորապես, քննարկվել են «Doing Business-2014» շրջանակում ըստ պետական կառավարման մարմինների նախատեսված միջոցառումները, որոնք հնարավորություն են տալու բարելավել բիզնես միջավայրը ՀՀ-ում: Փաստաթղթի առնչությամբ մանրամասներով և դիտողություններով են հանդես եկել... ավելին →

ԱԶԲ-ի հետ համատեղ կիրականացվեն ծրագրեր մի շարք ոլորտներում17.12.2013

ԱԶԲ-ի հետ համատեղ կիրականացվեն ծրագրեր մի շարք ոլորտներում

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության տնօրեն Քլաուս Գերհաուզերին: Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ուրախ ենք, որ Ասիական զարգացման բանկի հետ մեր հարաբերությունները տարեցտարի խորանում են, ընդլայնվում են նաև փոխգործակցության ոլորտները»: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է շարունակել երկկողմ համագործակցությունը՝ իրականացնելով համատեղ տարբեր ծրագրեր: Քլաուս... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Թբիլիսիի պատմության թանգարան  16.12.2013

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Թբիլիսիի պատմության թանգարան

 Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ այցելել է Թբիլիսիի <<Քարվասլա>> պատմության թանգարան: Թբիլիսիի իր գործընկերոջ ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը շրջել և ծանոթացել է Վրաստանի մայրաքաղաքի անցած ճանապարհը ներկայացնող թանգարանի հարուստ հավաքածուի մշտական ցուցադրության ցուցանմուշներին: Հյուրերին ներկայացնելով արժեքավոր ցուցանմուշներից որոշները՝ թանգարանի աշխատակիցները հայտնել են, որ դրանք հայկական են: Ներկայացված... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Թբիլիսիի Glass Work Georgia ապակու գործարան  16.12.2013

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Թբիլիսիի Glass Work Georgia ապակու գործարան

 Թբիլիսի կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գեորգի Ուգուլավայի ուղեկցությամբ այցելել է Թբիլիսիի Glass Work Georgia ապակու գործարան: Երկու քաղաքապետերին ներկայացնելով գործարանի աշխատանքային բնույթն ու ծավալը, գործարանի հիմնադիր Սամվել Աղեկյանն ընդգծել է, որ գործարանն այսօր հագեցած է արտադրության և լաբորատոր ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են ընձեռում շուկայում ներկայանալ բարձրորակ արտադրանքով ու առաջարկել... ավելին →

Հարգանքի տուրք հայ մեծանուն մտավորականների և ազգային-հասարակական գործիչների հիշատակին16.12.2013

Հարգանքի տուրք հայ մեծանուն մտավորականների և ազգային-հասարակական գործիչների հիշատակին

 Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն: Քաղաքապետին ուղեկցել են Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը և պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել պանթեոնում ամփոփված հայազգի երևելիների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: ... ավելին →