Լուրեր
Կառավարությունը և UNICEF-ը կշարունակեն արդյունավետ համագործակցությունը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մանյա Հենրիեթ Ահրենսին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի և UNICEF-ի միջև համագործակցության ներկայիս ընթացքը և շնորհակալություն հայտնել Մանյա Հենրիեթ Ահրենսին Ահրենսին՝ դրանում ունեցած անձնական ներդրման համար: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվող և առաջիկա ծրագրերը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել... ավելին →
Ազգային ժողովը սկսեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովը գումարեց արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկության դրեց արտահերթ նստաշրջանի անցկացման հատուկ ընթացակարգի եւ մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին ԱԺ որոշման նախագծերը, որոնք ընդունվեցին Ազգային ժողովի կողմից: ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը ներկայացրեց... ավելին →
Ամանորյա և Սուրբ ծննդյան տոնավաճառ Հյուսիսային պողոտայում
Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառ, որը գործում է դեկտեմբերի 14-ից: Ծրագիրն իրականացվում է քաղաքապետարանի աջակցությամբ և <<Պասկալ և Դիոդատո>> կազմակերպության նախաձեռնությամբ: Ինքնատիպ և տոնական ձևավորված 30 տաղավարներում ներկայացված են Ամանորին և Սուրբ ծննդյան օրվան նվիրված խորհրդանիշներ, տոնական զարդարանքի և հուշանվերների հավաքածուներ... ավելին →
ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջանում կքննարկվեն կարևոր հարցեր
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2013թ. դեկտեմբերի 20-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան` օրակարգ ներառելով մի շարք օրենքների նախագծեր և միջազգային պայմանագրեր: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման... ավելին →
17.12.2013
Հայտարարություն Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ին արտահերթ նիստ գումարելու մասին
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաuտանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2013 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 6416-Ա որոշմամբ. 2013 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով. 1) Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին: 2) Երևան քաղաքում Մովսես... ավելին →
Թեքահարթակների կառուցման վայրերն ու նախագծերը Երևանի քաղաքապետարանը համաձայնեցնում է շահառուների հետ
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող՝ Երևանի քաղաքային հանձնաժողովի թեքահարթակների մասով աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում քննարկվել է այն 197 փողոցների ցանկը, որի համաձայն 2014 թվականին համայնքային բյուջեում նախատեսված 40 մլն դրամով կառուցվելու են թեքահարթակներ ու հարմարեցումներ։ Հանձնաժողովի առաջարկած ցանկը կազմված է մասնավորապես կրթական, մշակութային, առևտրային հաստատությունների, ժամանցի ու հանգստի վայրերի մատչելիության ապահովման սկզբունքով։ Ցանկում ներառված են նաև... ավելին →