Լուրեր

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը16.07.2014

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը

 Հուլիսի 16-ին ԱԺ-ում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: Պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը տեղեկացրեց, որ պատգամավորներ Մնացական Մնացականյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ հուլիսի 4-8-ը մասնակցել են Կանադայի մայրաքաղաք Օտտավայում կայացած Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հոբելյանական՝ քառասուներորդ նիստի աշխատանքներին: Տիկին Եսայանը նշեց, որ յուրաքանչյուր տարի վեհաժողովի աշխատանքներին մասնակցում է 78 երկիր, որոնցից... ավելին →

Քննարկվել է ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման հարցը16.07.2014

Քննարկվել է ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման հարցը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ Հայաստանի կողմից կատարման վերաբերյալ 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցները: Ներկայացվել են փաստաթղթերը նախապատրաստելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ 2012 թ. ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի իրականացրած... ավելին →

Կառավարությունում քննարկվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի նախագիծը16.07.2014

Կառավարությունում քննարկվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի նախագիծը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի վերաբերյալ խորհրդակցություն՝ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել է Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի նախագիծը, որի նպատակը գործող օրենսգրքում առկա հայեցակարգային անճշտությունների, հակասությունների, թերությունների ճշգրտումը և ուղղումն է: Այն մշակվել է ՀՀ Նախագահի՝ 2012 թ. «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն Արաբկիրում ծանոթացել է պարտադիր բարեկարգման աշխատանքներին15.07.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն Արաբկիրում ծանոթացել է պարտադիր բարեկարգման աշխատանքներին

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում հետևել է Երևանի ավագանու՝ «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» որոշմամբ պահանջների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Վարչական շրջանի ղեկավարի և պատասխանատուների ուղեկցությամբ քաղաքապետը մասնավորապես շրջել և ծանոթացել է Կոմիտասի պողոտայում տեղակայված... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում15.07.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում

 Երևան քաղաքի զարգացման 2014 թվականի ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները: Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է այս տարվա ծրագրով արդեն բարեկարգված, ժամանակակից խաղահրապարակներով, մարզական գույքով, զրուցարաններով և նստարաններով կահավորված ու գիշերային լուսավորությամբ ապահովված հերթական բակերը: Շնորհակալություն... ավելին →

Լատվիայի ԱԳՆ պատվիրակության հանդիպումները խորհրդարանում15.07.2014

Լատվիայի ԱԳՆ պատվիրակության հանդիպումները խորհրդարանում

 Հուլիսի 15-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետքարտուղարի տեղակալ, քաղաքական հարցերով տնօրեն Էդուարդս Ստրիպրայսի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կարեւորեցին հայ-լատվիական միջխորհրդարանական կապերի խորացումը, անդրադարձան Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ մասնավորապես կարեւորելով... ավելին →