Լուրեր

ՀՀԿ ներկայացուցիչները ՌԴ դեսպանի հետ քննարկել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության զարգացման հարցեր

06.02.2019

 ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանը, ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ ԳՄ անդամ Մուշեղ Լալայանը, ՀՀԿ խոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը և ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը փետրվարի 5-ին  հյուրընկալվել են ՀՀ ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան  Սերգեյ Կոպիրկինին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների փոխգործակցության հետագա զարգացման հարցերին: Երկուստեք կարևորվել է նմանատիպ հանդիպումների պարպերաբար  կազմակեպման  անհրաժեշտությունը:

← Վերադառնալ ցուցակին