Լուրեր

Հանդիպում խորհրդարանում23.09.2014

Հանդիպում խորհրդարանում

 Սեպտեմբերի 23-ին Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպեց «Իրան-Հայաստան բարեկամության միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադռեզա Դամավանդիին եւ նրան ուղեկցող անձանց: Գործադիր տնօրենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, մանրամասներ ներկայացրեց հասարակական կազմակերպության գործունեության, նպատակների եւ ծրագրերի վերաբերյալ: Նշվեց, որ կազմակերպությունը հիմնադրվել է յոթ տարի առաջ, նրա հիմնական նպատակն է... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահը և վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել են Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը22.09.2014

ՀՀ ԱԺ նախագահը և վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել են Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը

 Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունեցին Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը՝ Ֆիլիպ Կալտենբախի գլխավորությամբ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում, նշեց, որ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքական օրակարգում էլ Հայաստանն իր ուրույն տեղն ունի՝... ավելին →

Շահագործման է հանձնվել Արամի և Բուզանդի փողոցների միջև ընկած ճանապարհահատվածը22.09.2014

Շահագործման է հանձնվել Արամի և Բուզանդի փողոցների միջև ընկած ճանապարհահատվածը

 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի երթևեկը բեռնաթափելու նպատակով վարչական շրջաններում շարունակվում են շրջանցիկ ճանապարհահատվածները վերակառուցելու և նորերը բացելու աշխատանքները: Մասնավորապես, նշվել է, որ ընթացքում է Սարալանջի փողոցը Տիգրան Մեծի պողոտային կապող նոր ճանապարհի շինարարությունը և երկաթգծի նախկին կամուրջը հետիոտնային վերգետնյա անցումի վերակառուցելու գործընթացը:... ավելին →

Հանդիպում խորհրդարանում22.09.2014

Հանդիպում խորհրդարանում

 Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ խմբի անդամները հանդիպեցին Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ֆիլիպ Կալտենբախի եւ խմբի անդամների հետ: Բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց ակտիվ համագործակցության եւ ներդրումային ծրագրերի համար` նկատելով, որ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբն ամենամեծն է ՀՀ ԱԺ-ում: Ֆիլիպ Կալտենբախը շնորհակալություն հայտնեց... ավելին →

21.09.2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության օրվա առթիվ

 Սիրելի հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության անկախության քսաներեքերորդ տարեդարձի առթիվ: Անկախության ձեռքբերմամբ հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու և խաղաղ արարելու իր դարավոր ձգտումը: Պատմականորեն կարճ ժամանակահատվածում մեր երկիրը կյանքի բոլոր ոլորտներում իրականացրեց աննախադեպ լայնածավալ բարեփոխումներ՝ իր արժանի տեղը զբաղեցնելով համաշխարհային մեծ ընտանիքում: Այսուհետ ևս մենք հաստատակամ ենք... ավելին →

21.09.2014

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ: Ավելի քան երկու տասնամյակ առաջ արդարացիորեն իրականացրեցինք մեզ տրված պատմական հնարավորությունը: Անկախությունը շարունակում է կռվախնձոր ու փորձաքար մնալ մեծ ու փոքր երկրների եւ ժողովուրդների համար: Մեր օրերում մարդկությունը գտնվում է... ավելին →