Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Վեոլիա» և «Երևան Ջուր» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու տնօրենի տեղակալ Մալիկա Ղենդուրիի հետ հանդիպման ընթացքում: Անդրադառնալով վերջին տարիներին իրականացված համատեղ ծրագրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ արդյունավետ փոխգործակցության շնորհիվ մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման ուղղությամբ իսկապես զգալի աշխատանքներ են իրականացվել: «Մայրաքաղաքի բնակիչների... ավելին →
Վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը և այս համատեքստում անդրադարձել Հայաստանի տնտեսական իրավիճակին ու զարգացման միտումներին, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանն առնչվող հարցերի: Քննարկվել են տարբեր,... ավելին →
Քննարկվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 2014 թ. գործունեության հաշվետվությունը
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 2014 թ. կատարված աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքները և ըստ ոլորտների իրականացված... ավելին →
Ազգային ժողովն սկսել է քառօրյա նիստերի աշխատանքը
Ապրիլի 7-ին Ազգային ժողովն սկսել է եռօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ՝ մայրերին եւ կանանց մաղթելով երջանկություն, առողջություն, բարեկեցություն եւ լավատեսություն: Պատգամավորներն այնուհետ ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստին հետեւող Արմավիրի մարզի Գետաշեն եւ Լեռնագոգ գյուղերի դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին: Օրակարգը հաստատելուց հետո... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումները Կիպրոսում
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 3-ին հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ: Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը Կիպրոսի Հանրապետություն այցելելու համար եւ վստահեցրել, որ երկու երկրների՝ դարերից եկող բարեկամական հարաբերություններն ավելի կզարգանան փոխայցելությունների արդյունքում: Նախարար Կասուլիդեսն իր խոսքում նշել է, որ Կիպրոսը ջանք չի խնայի,... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ապրիլի 2-ին ելույթ է ունեցել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում: Ելույթում ասված է. «Հարգարժան նախագահ Օմիրո՛ւ, հարգարժա՛ն պարոն Մահտեսյան, հարգելի՛ պատգամավորներ, սիրելի՛ կիպրացիներ: Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Յանակիս Օմիրուին Կիպրոսի Հանրապետություն այցելելու հրավերի, ինչպես նաեւ Հայաստանի համար եղբայրական ժողովրդի եւ ավանդական բարեկամ պետության խորհրդարանում... ավելին →