Լուրեր
Տարոն Մարգարյանը ՀՀԿ Շենգավիթ տ/կ-ում
Նոյեմբերի 18–ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Շենգավիթ տարածքային կազմակերպությունում հյուրընկալվել էր ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով անդամատոմսեր հանձնեց կուսակցությունը համալրած նոր անդամներին։ Հանդիպումից հետո տեղի ունեցավ նաև տարածքային կազմակերպության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին աշխատանքային հարցեր։ ավելին →
Տարոն Մարգարյան. «Չլուծվող խնդիրներ չկան, պետք է հետևողական լինել»
Մայրաքաղաքում ավարտվել են 2014թ. ծրագրով նախատեսված բազմաբնակարան բնակելի շուրջ 1440 շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները: Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում վերանորոգվել է 74700 քմ հարթ և 46700 քմ թեք տանիք: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ընդլայնել այս մասով 2015թ. նախատեսված աշխատանքների ծավալներն ու գույքագրում իրականացնելուց հետո ծրագրում ներառել նախ առաջնային... ավելին →
Նոյեմբերի 17-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, նոյեմբերի 17-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ, ԱԺ արտահերթ նիստի երկրորդ օրվանից՝ յուրաքանչյուր օր, կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ: Յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը՝ կես ժամ: Նիստերի սկիզբը՝ ժամը 11.00-ին: Այնուհետեւ քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության... ավելին →
Վարչապետը մասնակցել է Ուսանողության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառմանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ուսանողության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ուսանողներին տոնական օրվա առթիվ և նշել. « Սիրելի՛ երիտասարդներ Շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային տոնի, ինչպես նաև օրեր առաջ նշված Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ: Դուք նախանձելի տարիքում եք, երբ ամեն ինչ դեռ առջևում է, երբ շատ են երազանքներն ու ծրագրերը:... ավելին →
Սահմանամերձ համայնքների բնակիչները փոխհատուցում կստանան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կարգավորում է ՀՀ կառավարության հաստատած ցանկ ներառված 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Օրենքի նախագծով սահմանվում է, որ սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող... ավելին →
Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցություն: Վարչապետը նշել է, որ ՏՏ բնագավառը ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններից է, և հաշվի առնելով զարգացման մեծ ներուժի առկայությունը, գործադիրը պատրաստ է աջակցել ոլորտի առաջընթացին և ծրագրերի իրականացմանը: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից մշակված ծրագրի նախագիծը,... ավելին →