Լուրեր

«ՀՀԿ դարձավ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (IDC-CDI) լիիրավ անդամ».Արմեն Աշոտյան

10.04.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Քիչ առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձավ ԿԵՆՏՐՈՆԱՄԵՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ (IDC-CDI) լիիրավ անդամ։

 
Որոշումը կայացվել է կազմակերպության՝ Բրյուսելում ընթացող Գործադիր մարմնի նիստին։
 
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության անդամ են հանդիսանում մոտ 100 կուսակցություն շուրջ 50 երկրներից՝ Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Ասիայից եւ Աֆրիկայից։
 
Այն հանդիսանում է համաշխարհային խոշորագույն քաղաքական ընտանիքներից մեկը։
 
Մենք ընդլայնում ենք մեր միջազգային կապերն ու գործունեությունը, որոնք ծառայել եւ ծառայելու են Հայաստանի եւ Արցախի շահերին»։
 
 

← Վերադառնալ ցուցակին