Լուրեր
Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 29-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի հետ: Գալուստ Սահակյանը, բարձր գնահատելով դեսպանի դիվանագիտական գործունեությունը, հատկապես կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեպանատան համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերն ու նախագծերը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այժմ համագործակցության ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվում, եւ... ավելին →
ՀՀԿ ԵԿ անդամը մասնակցեց ԵԺԿ ԵԿ բրյուսելյան խորհրդաժողովին
Սեպտեմբերի 24-27-ը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպական ժողովուրդների կուսակցության Երիտասարդական կազմակերպության (YEPP) խորհրդաժողովը, որին մասնակցում էր նաև ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը: Խորհրդաժողովը կրում էր <<Երիտասարդություն. աշխատանք. համացանց>> խորագիրը: Այն անցկացվում էր Բրյուսելում գտնվող Եվրոպական խորհրդարանում: Խորհրդաժողովի ընթացքում երիտասարդները հանդիպում ունեցան Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Հերման վան Ռոմպայի հետ, իսկ... ավելին →
«Մեր նպատակը արատավոր որոշակի երևույթներից մեկընդմիշտ ձերբազատվելն է». Տարոն Մարգարյան
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման ուղղությամբ: Ըստ այդմ, նախորդ երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է տվյալ նորմերի խախտման 65 դեպք: Բացի այդ, նաև զեկուցվել է, որ նախորդ երկու շաբաթների ընթացքում... ավելին →
Գալուստ Սահակյանն ընդունել է բուժքույրական համագումարի մասնակիցներին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի բուժքույրական միջազգային երրորդ համագումարի մասնակիցներին: Նշենք, որ համագումարի մասնակիցները Հայաստան են ժամանել աշխարհի տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Կանադայից, Լիբանանից, Էստոնիայից, Իրանից, Վրաստանից, Սաուդյան Արաբիայից, Իտալիայից: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է բուժքրոջ աշխատանքը եւ նշել է, որ տեղյակ է ոլորտի խնդիրներին: ԱԺ նախագահը ողջունել է Հայաստանում... ավելին →
ՀՀԿ ԵԿ նախաձեռնությամբ անցկացվեցին վերապատրաստման դասընթացներ երիտասարդ խորհրդարանականների համար
Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 25-27-ը Ծաղկաձորում անցակցվեցին վերապատրաստման դասընթացներ երիտասարդ խորհրդարանականների համար: Դասընթացների նպատակն էր ապահովել ՀՀ Ազգային ժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի ՀՀԿ խմբակցության կադրային ներուժի կրթման շարունակականությունն ու մրցունակությունը: Երեք օր շարունակ երիտասարդ խորհրդարանականների հետ իրենց փորձով կիսվեցին նրանց ավագ գործընկերները` ՀՀ ԱԺ... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆԵՔԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Վարագա Ս. Խաչի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարված Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը: ավելին →