Լուրեր

«Դուք ի՞նչ կապ ունեք 90 ականների, ապրիլյան հաղթանակի հետ»» Գեղամ Պետրոսյանը՝ Ալեն Սիմոնյանին

19.06.2019

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Դուք` ովքե՞ր: Եթե մենք ասելով՝ քեզ ու Նիկոլին նկատի ունես, իհարկե, չեք հաղթել։
 
Նախ դուք ի՞նչ կապ ունեք 90 ականների, ապրիլյան հաղթանակի հետ։ Երկրորդ՝ եթե նկատի ունես, որ Հայաստանն ու Արցախը չեն հաղթել, բա եթե չեն հաղթել, շեֆդ ո՞նց է գնում Արցախ: Հենա Ալիևը կգնար էլի…
 
Իսկ եթե նկատի ունես 800 հեկտարն, ասեմ. երբ դու ու Նիկոլը 1 հեկտար կազատագրեք էն ժամանակ կխոսեք։ Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ՝ 800 չէ, այլ 800 հազար հեկտար տարածք է ազատագրվել: Չնայած՝ ում եմ ինչ ասում, Դուք հազիվ Ալիևին կիրթ և նորմալ համարեք»։

← Վերադառնալ ցուցակին