Լուրեր
Կառավարությունը կփոխհատուցի պետական բուհերի 646 ուսանողի ուսման վարձը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում ամփոփվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած կրթաթոշակի մրցույթի արդյունքները: Այս տարի ուսման վարձի փոխհատուցում է ստացել 646 ուսանող: Որոշ ուսանողների կրթաթոշակի հավաստագիրը հանձնել է անձամբ վարչապետը: Շնորհավորելով ուսանողներին կրթաթոշակ ստանալու առթիվ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ բոլոր ժամանակներում կրթությունը կարևոր տեղ ու դեր է ունեցել մեր... ավելին →
Խորհրդարանը գումարել է արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մարտի 3-ին՝ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, գումարվել է ԱԺ արտահերթ նիստ: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը ետ է վերցրել մանդատից հրաժարվելու վերաբերյալ իր դիմումը: Ազգային ժողովի որոշմամբ՝ արտահերթ նիստի յուրաքանչյուր օր կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ երեք նիստ: Առաջին ընդմիջման տեւողությունը մեկ ժամ է, երկրորդ... ավելին →
ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում էին խորհրդի 21 անդամներից 18-ը։ Սուրիկ Խաչատրյանը առաջարկեց նիստի օրակարգը . 1. ՀՀԿ Սյունիքի շրջանային կազմակերպությունների 2014թ. հաշվետվությունների քննարկում. 2. ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության 2014թ. հաշվետվություն 3. Սյունիքի տարածքային կազմակերպության 2015թ. աշխատանքային պլանի քննարկում. 4.... ավելին →
ՀՀԿ երիտասարդները բանավիճում են սահմանադրական բարեփոխումների թեմայի շուրջ
Գարնանային առաջին օրը երիտասարդ ՀՀԿ-ականները դիմավորեցին բավականին արդի` << Ինստիտուցիոնալ/սահմանադրական/ բարեփոխումները ՀՀ-ում. Բարեփոխումներ կառավարման համակարգում>> թեմայով սեմինարին ակտիվ մասնակցություն ցուցաբերելով: Սեմինարը կազմակերպվել էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Կոնրադ Ադենաուեր գերմանական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ: Բանախոսներն էին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության իրավական բաժնի ղեկավար Վարդան Պողոսյանը և Ազգային ժողովի... ավելին →
Ավարտվեցին գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ՀՀԿ-ական երիտասարդների համար կազմակերպված <<Քաղաքական առաջնորդություն և բանակցություն. տեսություն և պրակտիկա>> խորագրով դասընթացները: Ծրագրի 3-րդ օրվա ընթացքում երիտասարդներն ամփոփեցին նախորդ 2 օրերի ընթացքում ստացած ինֆորմացիան, գիտելիքներն ու հմտությունները, կարծիքներ հայտնեցին նախաձեռնության վերաբերյալ, հանդես եկան առաջարկություններով հետագա ծրագրերի համար, այնուհետև որոշակի ձևաչափով գնահատում անցկացվեց... ավելին →
ՀՀԿ-ը ներկայացուցիչը Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ կազմակերպության ձմեռային համալսարանում
Փետրվարի 24-ից մարտի 1-ը Բրյուսելում ընթանում է <<Եվրպայի դեմոկրատ ուսանողներ>> կառույցի <<Թվային դարաշրջան>> խորագրով ձմեռային համալսարանը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Օհանյանը ևս մասնակցում է այս հավաքին: <<Եվրոպայի դեմոկրատ Ուսանողներ>> կազմակերպությունը համաեվրոպական ուսանողական և երիտասարդական քաղաքական ասոցիացիա է և Եվրոպայի ժողովրդական կուսակցության պաշտոնական ուսանողական կազմակերպությունը: Այն հիմնադրվել է... ավելին →