Լուրեր

ՀՀԿ-ն ու Չինաստանի կոմունիստական կուսակցությունը վերահաստատել են միջկուսակցական հետագա համագործակցությունը

21.06.2019

Հունիսի 19-ին  ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանը, ԳՄ անդամ Ռուբեն Թադևոսյանը և Արտակ Զաքարյանը հանդիպել են Չինաստանի կոմունիստական կուսակցության միջազգային բաժնի եվրասիական երկրների դեպարտամենտի տնօրեն Ցյան Նայչենի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Թիան Էրլունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետական կուսակցության և Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև հաստատված համագործակցությանն առընչվող հարցեր:

Կողմերը վերահաստատել են հետագա միջկուսակցական համագործակցության պատրաստակամությունը և մի առաջիկա շարք կոնկրետ ծրագրեր: 

← Վերադառնալ ցուցակին