Լուրեր

«Բրեյն-ռինգ»-ի ՀՀ վարչապետի գավաթի հաղթող է դարձել Առողջապահության նախարարության թիմը19.03.2014

«Բրեյն-ռինգ»-ի ՀՀ վարչապետի գավաթի հաղթող է դարձել Առողջապահության նախարարության թիմը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղին: Մրցաշարի հաղթող է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարության թիմը, որը եզրափակիչում առավելության է հասել ՀՀ արտաքին գործերի նախարարության թիմի նկատմամբ: Մրցաշարի երրորդ տեղն է զբաղեցրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության թիմը: «ՀՀ վարչապետի գավաթ»-ին արժանացած առողջապահության նախարարության թիմի անդամներին հաղթական գավաթը... ավելին →

Ազգային ժողովի նախագահը Ժնեւում երկկողմ հանդիպումներ ունեցավ19.03.2014

Ազգային ժողովի նախագահը Ժնեւում երկկողմ հանդիպումներ ունեցավ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-ին մասնակցեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի երրորդ օրվա աշխատանքներին: Ազգային ժողովի նախագահը երկկողմ հանդիպումներ ունեցավ Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրի եւ Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի հետ: Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին... ավելին →

19.03.2014

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Արա Շիրազի մահվան կապակցությամբ

«Սրտի խոր ցավով տեղեկացա տաղանդավոր քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի մահվան մասին: Արա Շիրազի աշխատանքներն իրենց արտահայտչականությամբ ու պատկերավորությամբ արվեստագետի տաղանդի ու յուրահատուկ ոճի վկայությունն են: Այդպիսին էլ նա կմնա մեր հիշողության ու հայ մշակույթի պատմության մեջ: Անկեղծորեն ցավակցում եմ Արա Շիրազի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»:  ավելին →

Տեղի են ունեցել ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության հաշվետու ժողովներ հետևյալ սկզբնական կազմակերպություններում ՝ 14, 22, 33, 36, 38, 3919.03.2014

Տեղի են ունեցել ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության հաշվետու ժողովներ հետևյալ սկզբնական կազմակերպություններում ՝ 14, 22, 33, 36, 38, 39

Մարտի 17-19-ը տեղի են ունեցել ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության հաշվետու ժողովներ հետևյալ սկզբնական կազմակերպություններում ՝ 14, 22, 33, 36, 38, 39: Ընտրվել են նշված սկզբնական կազմակերպությունների նախագահներ և տեղակալներ: Ներկաներն առաջադրել են հետևյալ թեկնածուներին ՀՀԿ 15 համագումարների համար. Ա. Հովհաննիսյանին և Ա. Միրզոյանին 39-րդ ՍԿ-ում, Արգիստ Թորոսյանի և Աշոտ Մովսեսյան 38-րդ սկզբնական կազմակերպությունում, Օհանյան Հովհաննեսին՝ 22-րդ ՍԿ-ում, Գոռ Դարբինյանին՝ 36-րդ ՍԿ-ում ,Տիգրան... ավելին →

Վարչական շրջաններում ընթանում են օրենսդրությանը հակասող գովազդների ապամոնտաժման աշխատանքներ18.03.2014

Վարչական շրջաններում ընթանում են օրենսդրությանը հակասող գովազդների ապամոնտաժման աշխատանքներ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2013 թվականից մեկնարկել և այս տարի ևս շարունակվում է մայրաքաղաքում առկա «Գովազդի մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին չհամապատասխանող գովազդային վահանակների ապամոնտաժումը: Վարչական բոլոր շրջաններում մարտից մեկնարկած աշխատանքների ընթացքում արդեն իսկ ապամոնտաժվել է գործող օրենսդրությանը հակասող շուրջ 320 գովազդային վահանակ: Ապամոնտաժված վահանակների փոխարեն բոլոր այն վայրերում, որտեղ... ավելին →

Տեղի է ունեցել ՀՀԿ Վանաձորի շրջանային կազմակերպության «ՀՊՃՀ»    սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը18.03.2014

Տեղի է ունեցել ՀՀԿ Վանաձորի շրջանային կազմակերպության «ՀՊՃՀ» սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը

 Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Վանաձորի շրջանային կազմակերպության «ՀՊՃՀ»    սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը, որը վարել է սկզբնական կազմակերպության նախագահ Միշա Սիմոնյանը: Նիստին ներկա էին Լոռու տարածքային խորհրդի նախագահ Արթուր Նալբանդյանը և Վանաձորի շրջանային խորհրդի նախագահ Սամվել Դարբինյանը: Միշա Սիմոնյանը ներկայացրել է հաշվետվություն հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքների մասին:  «ՀՊՃՀ» սկզբնական կազմակերպության նախագահ... ավելին →