Լուրեր

Վարչապետի ցավակցական խոսքը ականավոր հայ գիտնական Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ24.02.2014

Վարչապետի ցավակցական խոսքը ականավոր հայ գիտնական Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ

 Կյանքից հեռացավ մեր ժամանակների մեծագույն հայերից մեկը։ Գիտնական, ում թողած մեծ ժառանգությունը հայ գիտական մտքի զարգացման գործում ահռելի է, և դեռ երկար ժամանակ ուսումնասիրության, վերլուծության և արժևորման մեծ ճանապարհ է հարթելու բազմաթիվ գիտնականների և ուսումնասիրողների համար։ Բազմակողմանի օժտված մեծ հայի թողած գրական, գեղարվեստական ժառանգությունն իր արժանի տեղն է գրավում մեր մշակույթում և մտագործունեության նոր հորիզոններ բացում նոր սերունդների համար։ Գրիգոր Գուրզադյանն ավելին է, քան... ավելին →

Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական տնտեսական կապերի զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ24.02.2014

Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական տնտեսական կապերի զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ

 Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում, մասնավորապես Սոչիում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Տ.Սարգսյանը ՀՀ կառավարության և հայ ժողովրդի անունից նախ շնորհավորել է ՌԴ իր գործընկերոջը՝ Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու, և ռուս մարզիկների արձանագրած հաջողությունների ու պատմական ռեկորդ սահմանելու կապակցությամբ: «Օլիմպիական խաղերը մեծ տոն էին և բոլորս հիանում էինք այդ փայլուն սպորտային... ավելին →

Ազգային ժողովն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը24.02.2014

Ազգային ժողովն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը

Փետրվարի 24-ին Ազգային ժողովը հերթական քառօրյա նիստերի աշխատանքն սկսեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի հաստատումով: Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատեց նաեւ ԱԺ չորսօրյա նիստերի գումարման օրերը տեղափոխելու մասին ԱԺ որոշման նախագիծը, ըստ որի՝ մարտի 17-20-ի չորսօրյա նիստերի գումարման օրերը կտեղափոխվեն մարտի 10-13-ը, իսկ ապրիլի 7-10-ի չորսօրյա նիստերի գումարման օրերը՝ մարտի 24-27-ը: ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ուկրաինայում զոհվածների հիշատակը:... ավելին →

Տեղի է ունեցել Զանգակատան սկզբնական կազմակերպության ժողովը24.02.2014

Տեղի է ունեցել Զանգակատան սկզբնական կազմակերպության ժողովը

 Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության ՀՀԿ Արարատի շրջանային կազմակերպության Զանգակատան սկզբնական կազմակերպության ժողովը: Սկզբնական կազմակերպության ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Էմին Սահակյանը: Ներկայացվել է 2013 թվականին կատարված աշխատանքները, տեղի է ունեցել սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն, կատարվել է ՀՀԿ հերթական 15-րդ  համագումարի պատվիրակի ընտրություն, ինչպես նաև քննարկվել են այլ հարցեր: ավելին →

22.02.2014

Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը փետրվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետ Սարգսյանը Սոչիում կհանդիպի ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Հանդիպմանը զրուցակիցները կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձ կկատարեն նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությանը: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են՝ ՀՀ կառավարության աշխատակազմի... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի դեսպանին21.02.2014

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի դեսպանին

Փետրվարի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ նրա դեսպանական առաքելության ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունները էլ ավելի կխորանան, կզարգանա միջխորհրդարանական փոխգործակցությունը, կակտիվանան առեւտրատնտեսական կապերը: Գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի եւ Լատվիայի միջեւ հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում... ավելին →