Լուրեր

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում բացվել է «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժին10.03.2014

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում բացվել է «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժին

 Մարտի 10-ից ապրիլի 10-ը Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մայրաքաղաքի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ պաշտոնապես բացվել է «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժինը: Բացմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով ներկաներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ գրադարանի հարկի տակ «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժնի բացումը լավ նվեր է հատկապես... ավելին →

Մանկական մահճակալներ մանկապարտեզներին՝ բարերարի աջակցությամբ10.03.2014

Մանկական մահճակալներ մանկապարտեզներին՝ բարերարի աջակցությամբ

 Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները գույքով համալրելու տարեկան ընդգրկուն ծրագրից բացի, մայրաքաղաքի մանկապարտեզները որոշ գույքով են համալրվում նաև բարերարների աջակցությամբ։ «Քաղաքապետարանի տարեկան ծրագրով նախատեսված է խոհանոցային էլեկտրական տեխնիկա, կոշտ կահույք, ննջասենյակի ու խաղասենյակի կահույք, ինչպես նաև սեղան-աթոռակներ ձեռքբերել մայրաքաղաքի մանկապարտեզների համար։ Նախապես գույքագրվել է, թե ո՛ր մանկապարտեզն ի՛նչ գույքի կարիք... ավելին →

Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը10.03.2014

Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը

Մարտի 10-ին Ազգային ժողովը հերթական քառօրյա նիստերի աշխատանքն սկսեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերի հաստատումով: Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունեց նախորդ նիստում քննարկված, պատգամավորների մեկ երրորդի կողմից ներկայացված «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական... ավելին →

Հայաստանի վարչապետն ընդունել է Սերբիայի արտգործնախարարին10.03.2014

Հայաստանի վարչապետն ընդունել է Սերբիայի արտգործնախարարին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին: Ողջույնի խոսքում վարչապետը նշել է, որ հայ և սերբ ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամրապնդված է պատմական փաստերով, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնել այդ հարաբերությունները: Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել, մասնավորապես, տնտեսական համագործակցության խորացումը և համապատասխանեցումը երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակին: Այս համատեքստում Տիգրան... ավելին →

Տեղի է ունեցել ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության 36 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը10.03.2014

Տեղի է ունեցել ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության 36 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը

 Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության 36 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը, որը վարել է Անահիտ Ավագյանը, տեղի է ունեցել սկզբնական կազմակերպության նախագահի, տեղակալների ընտրություն: Նախագահ ընտրվել է Անահիտ Ավագյանը, իսկ տեղակալներ՝ Մարիետա Հովհաննիսյանը և Լիաննա Հարությունյանը: Որպես ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակ է ընտրվել սկզբնական կազմակերպության նախագահ Անահիտ Ավագյանը: Մի շարք անձինք ցանկություն են հայտնել համալրվելու ՀՀԿ շարքերը: Ժողովի... ավելին →

Տոնական անակնկալ՝ Արաբկիրի տարեց կանանց08.03.2014

Տոնական անակնկալ՝ Արաբկիրի տարեց կանանց

  Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի նախօրեին գեղեցիկ անակնկալ է մատուցվել Արաբկիր վարչական շրջանում բնակվող 100 և ավելի տարեկան բոլոր կանանց: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներն այցելել ու նրանց, ծաղիկների ու նվերների հետ, փոխանցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: ավելին →