Լուրեր
Խորհրդարանն ավարտել է «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը
Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական քառօրյա նիստում քննարկել «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նիստի մեկնարկին երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Ելույթին կարելի է ծանոթանալ ԱԺ կայքէջում: Այնուհետեւ պատգամավորներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են նիստին հետեւող Հայաստանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքների... ավելին →
Նոյեմբերի 19-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Արմավիրի մշակույթի տանը տեղի ունեցավ հանդիպում գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի(Կոմանդոս) հետ: Շուշիի լեգենդին հանդիպման վայր ուղեկցեցին <<Տիգրան Մեծ>> ռազմամարզական վարժարանի սաները: Հանդիպումն անցկացվեց ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ ներկայացուցիչների և մի շարք դպրոցականների մասնակցությամբ: Ներկա էր նաև Արմավիրի թեմի առաջնորդ... ավելին →
Նոր կուսակցականներ ՀՀԿ Արաբկիր տ/կ-ում
Նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության Արաբկիր տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ շուրջ 40 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, թիվ 4 ընտրատարածքի պատգամավոր Արտակ Սարգսյանը, ՀՀԿ Արաբկիր տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Հրայր Անտոնյանը: ՀՀԿ Արաբկիր տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ... ավելին →
Կուսակցական հանդիպումներ Ավանում և Դավիթաշենում
Աշխատանքային հանդիպումները ՀՀԿ Երևան քաղաքի տարածքայիններում շարունակվում են։ Նոյեմբերի 18-ին և 19-ին, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության Դավիթաշեն և Ավան կազմակերպություններ, որտեղ տեղի են ունեցել հանդիպումներ տարածքային խորհուրդների անդամների հետ, քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր: ավելին →
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացմանն ուղղված հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության հանքարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության սկզբում ՀՀ էկոնոմիկայի նախարարը զեկուցել է... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ կառույցի հետ համատեղ աշխատանքն այսուհետ ևս կլինի համագործակցված ու արդյունավետ: «Մենք կարևորում ենք միջազգային կառույցների հետ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը, ինչը, ժողովրդավարական համակարգի ներդրմանը զուգընթաց,... ավելին →